«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության։ Հայցվոր կողմը դատարանից պահանջում է պարտավորեցնել Ազգային անվտանգության ծառայությանը տրամադրել իրենց կողմից նախկինում պահանջված տեղեկությունները, որոնք ԱԱԾ-ն հրաժարվել է տրամադրել։ Դատական գործում նշված է, որ սույն թվականի հունվարի 25-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի գրությամբ դիմել …

