Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում և բնակլիմայական աղետների դեպքում տվյալ տարվա համար հողօգտագործողներին ազատել անշարժ գույքի հարկի 50 տոկոսից։ Նշենք, որ առաջարկվող փոփոխություններին դեմ է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը։ Նախագծի վերաբերյալ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը նշեց, որ թեև «Իմ քայլը» խմբակցությունը բացասական կարծիք ունի նախագծի վերաբերյալ, սակայն այս խմբակցության …

