Նախորդ իշխանությունների մասով մենք այսօր կրում ենք պարտություններ ՄԻԵԴ-ում և, ըստ էության, չունենք պատասխանատվություն: Հուլիսի 9-ին Ազգային ժողովում հրավիրված արտահերթ նիստի ընթացքում «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին» օրինագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանից հետաքրքրվելով, թե ո՞վ է պետք է պատասխանատվություն …

