Արտագաղթն անում է իր գործը. Շիրակի մարզի մի շարք դպրոցներում առաջին դասարանցիներ չկան կամ առավելագույնը մեկ աշակերտ կա

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

2019-2020 թթ. ուսումնական տարին Շիրակի մարզի մի շարք համայնքների դպրոցներ դիմավորել են առանց առաջին դասարանցիների կամ, լավագույն դեպքում, ընդունել են մեկ աշակերտի: Պատճառները տարբեր են՝ բնակչության փոքր թիվ,  դեմոգրաֆիական խնդիրներ, արտագաղթ, գործազրկություն, պայմանների բացակայություն:

Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի՝ սահմանից ընդամենը 1.5 կմ հեռավորությամբ գտնվող Շաղիկ գյուղի հիմնական դպրոցի տնօրեն Անուշ Կարախանյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ ունեն ընդամենը մեկ առաջին դասարանցի, մոտակա տարիներին էլ առաջին դասարանցի ընդհանրապես չեն ունենա։

«Մեր դպրոցում մի երեխա է, որ այս տարի եկել է առաջին դասարան։ Նախորդ տարի առաջին դասարան չենք ունեցել, անցած տարի ունեցել ենք մի հոգի, նախանցյալ տարի՝ երեք հոգի։ Սա պայմանավորված է բնակչության սակավ լինելով, այս առաջին դասարանցին վերջինն է, հետագայում էլ առաջին դասարանցիներ չենք ունենա։ Ընդհանուր գյուղում վերջին երեխան էր»,- ասաց Անուշ Կարախանյանը։

Սահմանամերձ Շաղիկի բնակչությունը փոքրաթիվ է՝ 90 հոգի, խնդիրներն ու հոգսերը՝ շատ: Աշխատանքի ու լավ ապագայի փնտրտուքով երիտասարդ ընտանիքները հեռանում են արտերկիր կամ մարզկենտրոն Գյումրի։ Արդյունքում Շաղիկի դպրոցի աշակերտների թիվն էլ պակասում է։

«Մենք ունենք տրասպորտի խնդիր, գյուղում զբաղմունքի համար ոչինչ չկա՝ թե՛ երեխաների , թե՛ ծնողների համար։ Մասնագետների քանակն է քիչ դպրոցում: Գյումրի են տեղափոխվում՝ երիտասարդ ընտանիքներ են, աշխատանքի կարիք ունեն, այստեղ աշխատատեղեր չկան»,- նշեց դպրոցի տնօրենը։

Գրեթե նույն պատկերն է Անի համայնքի Անի կայարանի միջնակարգ դպրոցում։ 18 աշակերտ ունեցող դպրոցը նոր ուսումնական տարին դիմավորել է առանց առաջին դասարանցու։

«Այս տարի չունենք առաջին դասարանցի։ Այս տարիքի մի երեխա էր, ծնողը  չբերեց: Մյուս տարի երեք հոգի կան, ինքն էլ հետները՝ կլինեն 4, մյուս տարի նոր կուղարկեն։  Նաև սոցիալապես անապահովությունն է, որ երեխային չուղարկեցին առաջին դասարան»,- մեզ հետ զրույցում ասաց Անի կայարանի հիմնական դպրոցի տնօրեն Հայկուհի Պապիկյանը։

Տնօրենի խոսքով՝ 100-120 բնակիչ ունեցող գյուղում սոցիալական վիճակը ծայրահեղ ծանր է գյուղն արագ տեմպերով դատարկվում է։

«Ահավոր արտագաղթ է, մարդիկ աշխատանք չունեն, գնում են արտերկիր, որտեղ աշխատանք կա։ Նաև Արմավիրի կողմերն են գնում, այնտեղ զբաղվում են հողագործությամբ: Սոցիալապես անապահով են, գնում են, որ ընտանիքը պահեն, հացի գումար վաստակեն»,- ասաց նա:

Առաջին դասարանցի չի ընդունել նաև Արփի լճի հարևանությամբ գտնվող Զորակերտ համայնքի դպրոցը: Այստեղ, սակայն, իրավիճակը, մյուս համայնքների համեմատ, այլ է: Դպրոցի տնօրեն Աղավնի Հովհաննիսյանի խոսքով՝ 15 ընտանիք ունեցող Զորակերտի երիտասարդ ընտանիքները գյուղից գնում են ոչ թե վատ սոցիալական պայմաններից ելնելով, այլ քաղաքում ապրելու ցանկությամբ։

«Մենք առաջին դասարանցի չունենք, 2 տարի էլ չենք ունենա: Երիտասարդ ընտանիքները գնում են Գյումրի: Սոցիալական վիճակը լավ է, ուղղակի ցանկանում են երեխաներին տանել Գյումրի՝ սպորտի, նկարչության, երգի դասերի տանելու, դա է պատճառը։ Երիտասարդներն ուզում են քաղաքում ապրել»,- ասաց դպրոցի տնօրենը։

Նշենք, որ այս ուսումնական տարում Շիրակի մարզի 164 դպրոցներ 3.100 առաջին դասարանցի է հաճախել:

Էմմա Չոբանյան