Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ կառավարությունը մշակել է բարեփոխումների հավակնոտ  ծրագիր, որը միտված է ՄԻՊ գործընթացն անշրջելի դարձնելուն. Մհեր Մարգարյան

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ Հայաստանը մասնակցել է Amnesty International և International Service for Human Rights ոչ կառավարական կազմակերպությունների կողմից ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի թեկնածու երկրների համար կազմակերպված հանդիպմանը, որին մասնակցել են ինչպես ՄԱԿ-ի անդամ պետությունները, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։

«Միջոցառմանը ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ներկայացրեց Մարդու իրավունքների խորհրդում 2020-2022 ժամանակահատվածի համար Հայաստանի առաջնայնությունները և հանձնառությունները՝ ընդգծելով, որ Հայաստանի ձգտումն առաջին անգամ ընտրվելու Մարդու իրավունքների խորհրդում հիմնված է մարդու իրավունքների համընդհանրության և փոխկապվածության տեսլականի ու ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտներում Հայաստանի նշանակալի առաջընթացի վրա։

ՀՀ մշտական ներկայացուցիչը նշեց, որ Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի կառավարությունը մշակել է բարեփոխումների հավակնոտ և համապարփակ ծրագիր, որը միտված է ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման ու մարդու իրավունքների պաշտպանության գործընթացն անշրջելի դարձնելուն։ Հայաստանի առաջնայնությունների թվում Մհեր Մարգարյանը շեշտեց ցեղասպանության և զանգվածային ոճրագործությունների կանխարգելումը՝ ներկայացնելով այդ ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացված քայլերը ՄԱԿ-ում, այդ թվում՝ Մարդու իրավունքների խորհրդում։ Կարևորելով քաղաքացիական հասարակության դերը բարեփոխումների իրականացման գործում՝ ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծեց հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում Մհեր Մարգարյանը պատասխանեց ՄԱԿ-ի անդամ պետությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հարցերին»,- ասված է հաղորդագրությունում: