Կառավարությունը որոշել է փոփոխություններ կատարել «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում և 448,000.0 հազար դրամ հատկացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեին: Որոշմամբ նախատեսվում է պետական բյուջեի եկամուտների ավելացման հաշվին 420000.0 հազ. դրամի չափով իրականացնել ֆիզիկայի, մոլեկուլային ֆիզիկայի, քիմիայի, ռադիոէլեկտրոնիկայի, հայագիտության ոլորտների համար 7 սարքի և սարքավորման ձեռքբերման ներդրումային ծրագրեր …

