15 տարվա խնդիր է, երկու տարում կլուծենք. Հայկ Մարությանը՝ տրանսպորտի խնդրի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Երևանի տրանսպորտային խնդիրը կարգավորվելու է երկու տարվա ընթացքում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, երբ հետաքրքրվեցինք, թե վերջին անգամ երբ է օգտվել հասարակական տրանսպորտից:

«Ես նույն քանակությամբ եմ նստում տրանսպորտ, ինչ նախկինում: Չեմ ասի, որ դա շատ հաճախ է, բայց նաև շատ հազվադեպ չէ: Ես գիտեմ, որ տրանսպորտի խնդիր կա, դա 15 տարվա խնդիր է: Տեղյա՞կ եք, ես էլ եմ տեղյակ: Երկու տարում խնդիրը լուծելու ենք, գործընթացը գնում է»,- ասաց նա և նշեց, որ Կառավարությունն այդ նպատակով վարկ է վերցնելու:

Երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանը, երբ «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածուն էր, հայտարարում էր, որ Երևանի հաշվեկշռում կա 250 ավտոբուս, որոնք երթուղի դուրս չեն գալիս, որ պաշտոնյաների «գործին չխփեն», բայց եթե շահագործվեն, Երևանում տրանսպորտի խնդիրը կլուծվի:

Քաղաքապետից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ այդ ավտոբուսները չեն շահագործվում: «249 ավտոբուսի մասին է խոսքը, բոլոր ավտոբուսներն այդ ուղղությամբ աշխատում են: Մեզ անհրաժեշտ է 800 ավտոբուս»,- ասաց քաղաքապետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան