Բակո Սահակյանն ընդունել է նախարար Զարուհի Բաթոյանին և փոխնախարար Ժաննա Անդրեասյանին
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին եւ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը, քննարկվել են սոցիալական ապահովության ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը եւ տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: