Սա ուղղորդված միջոցառում է. Հայկ Մարությանը՝ «Սանիթեք»-ի աշխատակիցների բողոքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

«Սանիթեք»-ում աշխատավարձեր չվճարելը պարբերական բնույթ է կրում, ընկերության աշխատակիցների ակցիան, ըստ իս, ուղղորդված միջոցառում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով քիչ առաջ քաղաքապետարանի մոտ «Սանիթեք» ընկերության աշխատակիցների բողոքին: Հիշեցնենք, որ նրանք օգոստոսի աշխատավարձը դեռ չեն ստացել:

«Երևի «Սանիթեք»-ը փորձում է իր խնդիրները բարդել քաղաքապետարանի վրա։ Մենք մշտապես հորդորել ենք վճարել աշխատակիցների գումարները։ Այս անգամ նույնպես միայնակ չենք թողնի աշխատակիցներին, իրավաբանական օգնություն կցուցաբերենք, ինչով կարող ենք՝ կօգնենք։ Միաժամանակ, մենք մասնավոր ընկերության խնդիրների համար պատասխանատու չենք»,- ասաց Երևանի քաղաքապետը։

Հայկ Մարությանը հայտարարեց, որ մայրաքաղաքի սանմաքրման ծառայությունն այս պահին ակտիվորեն համալրում է իր շարքերը, աշխատանքի ընդունվել ցանկացող անձինք կարող են մոտենալ, հարցազրույցի մասնակցել և անցնել աշխատանքի։

Քաղաքապետը նաև հավաստեց, որ Երևանի քաղաքապետարանը պատշաճ կարգով փոխանցել է «Սանիթեք»-ի հասանելիք ավելի քան 3 միլիարդ դրամ գումարը՝ բացառությամբ 9 տոկոս տուգանքների:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան