Ինձ կաշկանդում էր «Լուսավոր Հայաստան»-ի որոշումը ՌԴ-ի հետ հարցերում մեղմ լինել․ Արման Բաբաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
Բոլորը

«Լուսավոր Հայաստան» խմբակցության արդեն նախկին անդամ Արման Բաբաջանյանն այսօր հայտարարեց, որ ինքը մնում է անկախ պատգամավոր։ Factor.am-ը զրուցել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ:

-Ինչո՞ւ, այնուամենայնիվ, որոշեցիք մանդատը վայր չդնել։

-Որովհետև կարծում եմ, որ անելիքներ կան: Այդ անելիքների մեջ պատկառելի բաժին եմ վերապահում ԱԺ իմ գործունեությանը և կարծում եմ, որ այդ մասին դեռ հասարակությունն իրազեկվելու հնարավորություն կունենա, այդ թվում՝ իմ ծրագրային առաջարկներից, իմ ելույթներից, իմ նախաձեռնություններից, որոնք ես կանեմ արդեն որպես անկախ պատգամավոր։

-Պարո՛ն Բաբաջանյան, խորհրդարանական կառավարման փիլիսոփայությունը չի՞ խոսում այն մասին, որ պատգամավորն անպայման պետք է լինի որևէ քաղաքական խմբակցության ներկայացուցիչ։

-Մենք խորհրդարանական կառավարմամբ ուղղակի հռչակված իրականությունում ենք, իսկ իրողությունները բոլորովին այլ բանի մասին են: Հայաստանում սուպերվարչապետական կառավարման համակարգ է, և այն արագորեն պետք է վերանայել։ Եվ ես հուսով եմ, որ առաջիկայում սահմանադրական փոփոխությունների շուրջ քննարկումները, որոնց, ի դեպ, «Լուսավոր Հայաստանը» որոշել է չմասնակցել, ես առիթ կունենամ արդեն որպես անկախ պատգամավոր մասնակցել և կհասնեմ ամեն ինչի, որպեսզի կարողանանք խորհրդարանի դերն անկախ համակարգից՝ կլինի նախագահական, կիսանախագահական, թե մենք իսկապես կկառուցենք խորհրդարանական կառավարմամբ երկիր, որպեսզի խորհրդարանի դերն իսկապես նշանակալից դարձնենք, խորհրդարանի կարևորությունը մեր հասարակական կյանքում չի կարող նսեմացվել որևէ պարագայում։

-Մամուլում եղան ամենատարբեր վարկածներ խմբակցությունից դուրս գալու վերաբերյալ։ Տարբեր լրատվամիջոցներ ԼՀԿ-Արման Բաբաջանյան հարաբերությունների խզման մեջ տեսնում են Միքայել Մինասյանի գործոնը։ Այդպե՞ս է:

-Ճիշտն ասած՝ առաջին անգամ եմ լսում։ Ընդհանրապես որևէ առնչություն ո՛չ ունեցել է Միքայել Մինասյանը, ո՛չ էլ առհասարակ կարող է ունենալ իմ ծրագրերում։ Ես բացառապես առաջնորդվում եմ անցյալի և նախկին իշխանությունների հետ որևէ փոխկապակցվածություն ունեցող անձանց մերժումով։ Եվ ես չեմ պատկերացնում, որ այս փոփոխությունների, Հայաստանին պատուհասած վերափոխումների հիմքերում, ակունքներում կանգնած մարդիկ կարող են որևէ պարագայում համագործակցության որևէ հնարավորություն տեսնել այդ շրջանակների հետ։

-Դուք ասում եք, որ չեք բացառում ակտիվ քաղաքական գործունեությունը խորհրդարանից դուրս։ Այսինքն՝ արտախորհրդարանական ուժերի հե՞տ։

-Ոչ թե ուժերի, այլ այն մարդկանց, այն շերտերի, որոնք եղել են նախորդ տարվա հեղափոխության, Հայաստանի վերափոխումների ակունքներում, պաշտպաններն են եղել։ Եվ ինչ-ինչ պատճառներով, և շատ օբյեկտիվ պատճառներով՝ իշխանության ապաշնորհության, դիլետանտիզմի, ոչ համարժեք պրոֆեսիոնալիզմի պատճառով, այն ձախողումները, որ մենք անընդհատ տեսնում ենք, այդ վերափոխումներն այսօր ռիսկի տակ են: Եվ ես կարծում եմ, որ արագ պետք է մոբիլիզացվեն այն ուժերը՝ առողջ քաղաքական ուժերը, ոչ ծայրահեղ, որոնք վերջին շրջանում, կարծես, ակտիվացել են, և պետք է անվտանգության բարձիկներ դնեն այդ վերափոխության թիկունքին, որպեսզի որևէ ձախողում, որևէ տապալում թույլ չտա այս ընթացքը շրջել։

-Պարո՛ն Բաբաջանյան, Դուք այսօր խորհրդարանում դիմելով իշխանություններին՝ ասացիք, որ խիզախություն և համարձակություն չունեք խոսել ինքնիշխանության վտանգներից, ես այսուհետ ունեմ և կխոսեմ։ Հարցը բխում է «այսուհետ» բառից։ Ի՞նչն էր Ձեզ կաշկանդում մինչև հիմա։

-«Լուսավոր Հայաստան» խմբակցության որոշումը, որ, օրինակ, Ռուսաստանի հետ առնչություն ունեցող խնդիրներում, հարցերում հնարավորինս մեղմ լինել և այդքան սուր չարձագանքել այդպիսի դրսևորումներին։ Նախկինում ես դա չէի կարող։ Անկախ պատգամավորի իմ նոր հանգամանքն ինձ ընձեռում է հնարավորություն Ռուսաստանի վերաբերյալ ասել այն, ինչ ես մտածում եմ։ Իսկ ես կարծում եմ, որ մենք Ռուսաստանի հետ հարաբերությունների խորքային վերանայման կարիք ունենք, արժանապատվության վրա շատ ավելի զարգանալու պոտենցիալ ունենք, հասկացված լինելու անհրաժեշտություն ունենք։ Ես կարծում եմ, որ մենք պետք է ձեռնամուխ լինենք այդպիսի աշխատանքին, որպեսզի մեր ռազմավարական գործընկերը վստահ լինի, որ Հայաստանում տեղի ունեցած այս փոփոխությունները և ժողովրդավարական գործընթացները որևէ պարագայում չեն սպառնում իր հետ ռազմավարական դաշնակցային հարաբերություններին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան