Եվրահանձնակատարը չեղարկել է այցը Թուրքիա՝ ի նշան Իմամօղլուի ձերբակալության դեմ բողոքի

Լուրեր

08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Բոլորը

Եվրախորհրդարանը Ստրասբուրգում նիստ է անցկացրել «Ժողովրդավարական ճնշումները Թուրքիայում և Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունը» թեմայով։ Իր ելույթում  ունենալով նիստում ԵՄ ընդլայնման  հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը բարձրաձայնել է Եվրամիության խիստ մտահոգությունը Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության կապակցությամբ և հայտնել, որ  չեղարկում է առաջիկա այցերը Թուրքիա։

Նա նշել է, որ չեղյալ է հայտարարել իր մասնակցությունը ապրիլի 11-ից 13-ը կայանալիք Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումին և չի մեկնի Անկարա՝ հանդիպելու Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։

Եվրահանձնակատարն ասել է, որ որպես ԵՄ անդամության թեկնածու երկիր և Եվրոպայի խորհրդի անդամ՝ ակնկալվում է, որ Թուրքիան կկիրառի ամենաբարձր ժողովրդավարական չափանիշներն ու գործելակերպը, ներառյալ՝ հավաքների ազատությունը, մամուլի ազատությունը և ազատ ու արդար ընտրությունները: Կոսը կոչ է արել չմիջամտել ցույցերին՝ ասելով, որ իրավական միջամտությունը լուրջ հարցեր է առաջացնում, քանի որ Իմամօղլուն պատրաստվում է առաջադրվել նախագահական ընտրություններում։

Ուշադրություն հրավիրելով ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցության և աշխարհաքաղաքական կարևորության վրա՝ նա ասել է, որ ԵՄ-ի կողմից Թուրքիայի հետ հարաբերությունների խզումը ոչ ոքի օգուտ չի բերի։ Ընդգծելով, որ Թուրքիան ռազմավարական գործընկեր է, Կոսն անդրադարձել է համագործակցության շարունակման կարևորությանը։

Թուրքիա-ԵՄ Խառը խորհրդարանական հանձնաժողովի Եվրախորհրդարանի թևի նախագահ Էմանուիլ Քեֆալոգանիսը հայտարարել է, որ իրենք չեն կարող լռել Թուրքիայում տեղի ունեցող զարգացումների մասին և հայտարարել, որ չեղյալ են հայտարարել հանդիպումը, որը նախատեսված էր անցկացնել այս տարվա ապրիլի 14-15-ը։ Եվրախորհրդարանի Թուրքիայի հարցերով զեկուցող Նաչո Սանչես Ամորն էլ նշել է, որ Թուրքիան, ԵՄ-ին ինտեգրման ճանապարհով առաջ գնալու փոխարեն, հետ է գնում, և հիշեցրել, որ ԵՄ-ի կողմից սահմանված ժողովրդավարական չափանիշները պետք է պահպանվեն։

Հիշեցնենք, որ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է մարտի 19-ին, օրեր անց՝ կալանավորվել։ Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունն Իմամօղլուին առաջադրել է որպես նախագահի թեկնածու առաջիկա ընտրություններում, որոնք նախատեսվում է անցկացնել 2028 թվականին։ Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունը հանգեցրել է զանգվածային բողոքի ցույցերի Թուրքիայիում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի