Դեսպան Խաչատրյանը Մակրոնի դիվանագիտական խորհրդականի հետ անդրադարձել է Հարավային Կովկասում վերջին զարգացումներին

Լուրեր

08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Բոլորը

Ապրիլի 2-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդական Էմանուել Բոննի հետ։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

«Զրուցակիցներն գոհունակությամբ ընդգծել են երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակով ակտիվ և շարունակական քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև՝ ռազմավարական կարևորություն ունեցող ուղղություններով առկա արդյունավետ և մշտապես զարգացող համագործակցությունը։

Անդրադառնալով Հարավային Կովկասում տեղ գտած վերջին զարգացումներին՝ Հայաստանի դեսպանը բարձր է գնահատել նախագահ Էմանուել Մակրոնի կողմից «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստի վերջնականացումը ողջունելու և տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու համար այն ստորագրելու կարևորությունն ընդգծելու հանգամանքը։

Դեսպան Խաչատրյանը և Էմանուել Բոնն անդրադարձել են նաև աշխարհաքաղաքական արդի այլ թեմաների, քննարկել են Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչող հարցերի լայն շրջանակ»,- ասված է հաղորդագրությունում։