Ալիևն ապրիլին Չինաստան կայցելի
Քաղաքականություն
02.04.2025 | 21:23
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլին կայցելի Չինաստան։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին Բաքվում հայտարարել է Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի անդամ, Միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Լյու Ցզյանչաոն «Ադրբեջան-Չինաստան ռազմավարական գործընկերություն. Համագործակցության համախմբում և առաջմղում համաշխարհային հարավում» համաժողովի ժամանակ։
«Այցի ընթացքում մենք որոշումներ կկայացնենք ավելի կոնկրետ նախագծերի վերաբերյալ: Մեր հարաբերությունները խորացնելու մեծ ներուժ կա»,- ասել է Լյու Ցզյանչաոն։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի