Թուրքիան փորձում է վերահսկողության տակ առնել Սիրիայի T4 ռազմավարական ավիաբազան` չնայած Իսրայելի վերջին հարվածներին

Լուրեր

08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Բոլորը

Թուրքիան ջանքեր է գործադրում՝ վերահսկողության տակ առնելու սիրիական Tiyas ավիաբազան, որը նաև հայտնի է որպես T4, և պատրաստվում է այնտեղ տեղակայել հակաօդային պաշտպանության համակարգեր։ Այս մասին Middle East Eye-ին հայտնել են իրավիճակին ծանոթ աղբյուրները:

Հաղորդվում է, որ շինարարական ծրագրերը նույնպես ընթացքի մեջ են:

Անկարան և Դամասկոսը պաշտպանական պայմանագրի շուրջ բանակցում են դեկտեմբերից՝ Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի տապալումից հետո։ Համաձայնագիրը նախատեսում է, որ Թուրքիան օդային ծածկույթ և ռազմական պաշտպանություն կապահովի Սիրիայի նոր կառավարությանը, որը ներկայում չունի գործող բանակ:

Մինչ Իսրայելը Սիրիայում թուրքական ռազմական ներկայությունը դիտարկում է որպես պոտենցիալ սպառնալիք՝ Անկարան նպատակ ունի կայունացնել երկիրը՝ օգտագործելով իր ռազմական հնարավորությունները և լրացնելով ուժային վակուումը, որը մնացել է Ռուսաստանի և Իրանի դուրս գալուց հետո, ասել են պարբերականի աղբյուրները։ Թուրքիան նաև մտադիր է ուժեղացնել պայքարը ԻԼԻՊ-ի դեմ, որը Միացյալ Նահանգների համար կարևոր պայման է տարածաշրջանից զորքերը դուրս բերելու համար։

Աղբյուրը MEE-ին ասել է, որ Թուրքիան սկսել է քայլեր ձեռնարկել՝ հսկողության տակ առնելու T4 ավիաբազան, որը գտնվում է կենտրոնական Սիրիայում՝ Պալմիրայի մերձակայքում:

«Hisar տիպի հակաօդային պաշտպանության համակարգ կտեղակայվի T4-ում՝ բազայի օդային ծածկույթ ապահովելու համար»,- ասել է աղբյուրը:

Համակարգը տեղադրվելուց հետո բազան կվերակառուցվի և կընդլայնվի անհրաժեշտ հարմարություններով: Անկարան նաև նախատեսում է տեղակայել հետախուզական և զինված անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ ուժեղացված հարվածային կարողություններ։ Աղբյուրը հավելել է, որ բազան կօգնի Թուրքիային օդային վերահսկողություն հաստատել տարածաշրջանի վրա։

Երկրորդ աղբյուրը նշել է, որ թուրքական հակաօդային պաշտպանության համակարգերի և անօդաչու թռչող սարքերի առկայությունը, հավանաբար, կխանգարի Իսրայելին օդային հարվածներ հասցնել այդ տարածքում:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է մեկնաբանություններից։

Ասադի կառավարության տապալումից ի վեր Իսրայելը պարբերաբար թիրախավորում է սիրիական ռազմական օբյեկտները։ Անցյալ շաբաթ իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել T4-ին և Պալմիրայի ավիաբազային՝ թիրախավորելով թռիչքուղիներն ու ռազմավարական օբյեկտները:

Իսրայելական անվտանգության աղբյուրը լրատվամիջոցներին ասել է, որ Սիրիայում թուրքական ցանկացած ավիաբազա կխաթարի Իսրայելի գործողությունների ազատությունը:

«Սա պոտենցիալ սպառնալիք է, որին մենք դեմ ենք»,- ասել է նա։

MEE-ի առաջին աղբյուրը նաև ասել է, որ Անկարան դիտարկում է C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ժամանակավոր տեղակայումը T4-ում կամ Պալմիրայում՝ վերակառուցման աշխատանքների ընթացքում օդային տարածքի անվտանգությունն ապահովելու համար: Սակայն վերջնական որոշում դեռ կայացված չէ, և Ռուսաստանը պետք է տա ​​իր հավանությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի