Առնվազն երկու երկրների առաջնորդներ գաղտնի բանակցություններ են վարել Պուտինի հետ․ Սերբիայի նախագահ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը պնդում է, թե առնվազն երկու «խոշոր երկրների առաջնորդներ» գաղտնի բանակցություններ են վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայի պատերազմը սկսվելուց հետո։ Նա այս մասին հայտարարել է բլոգեր Մարիո Նաուֆալուի հետ հարցազրույցում՝ առանց անուններ տալու, գրում է Meduza-ն։

Նաուֆալը ենթադրություն է հայտնել, որ դրանք Հունգարիայի և Սլովակիայի վարչապետներ Վիկտոր Օրբանն ու Ռոբերտ Ֆիցոն են, որոնք այցելել էին Մոսկվա 2024 թվականին։ Վուչիչը, սակայն, նշել է, որ խոսքը նրանց մասին չէ՝ միայն հասկացնելով, որ Պուտինի հետ գաղտնի բանակցությունների մասնակիցները հրապարակայնորեն դատապարտում են ՌԴ նախագահի գործողությունները։

Միևնույն ժամանակ, Վուչիչն ասել է, որ Պուտինին չի տեսել 2021 թվականի դեկտեմբերից, երբ նրանք հանդիպել են Սոչիում։ Այդ հանդիպման ժամանակ, Սերբիայի նախագահի խոսքով, ինքը հասկացել է, որ Ռուսաստանը պատրաստ է ներխուժել Ուկրաինա։

Ըստ Վուչիչի՝ ինքը նման եզրակացություն է արել՝ ելնելով նրանից, որ Ուկրաինայի թեման, որն ինքը և Պուտինը նախկինում բազմիցս երկար քննարկել են, այս անգամ երեք ժամ տևած հանդիպման ընթացքում տևել է ոչ ավելի, քան 45 վայրկյան։

Պուտինի հետ պատերազմը սկսվելուց հետո առաջին հանդիպումը, Վուչիչի խոսքով, պետք է կայանա այս տարվա մայիսի 9-ին Մոսկվայում՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումների ժամանակ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի