Միքայել Մինասյանի մարդիկ այսօր կան նաև «Քաղաքացիական պայմանագրում». Հմայակ Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 12-ին կքննի Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու հարցը: Նշենք, որ Քոչարյանի պաշտպանները  Սահմանադրական դատարանի որոշումից հետո հայտարարեցին, թե նա պետք է ազատ արձակվի, իսկ Գլխավոր դատախազությունը պնդում է՝ երկրորդ նախագահին կալանքից ազատելու հիմքեր չկան։ Factor.am-ի զրուցակիցն է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։  

-Պարո՛ն Հովհաննիսյան, ինչ եք կարծում՝ ի՞նչ որոշում կկայացնի դատարանը։

-Անշնորհակալ գործ է՝ ինչ-որ ենթադրություններ անել այդ հարցում։ Եվ ես չեմ ցանկանում դա անել, քանի որ դատական նիստը տեղի է ունենալու ընդամենը մեկ օրից, և բոլորին ամեն ինչ պարզ կլինի։ Իսկ ընդհանրապես, մեր ամբողջ հասարակական-քաղաքական կյանքի սևեռումը մեկ անձի վրա, որը հեղափոխության ժամանակ չէր էլ թիրախավորվել, և այն, որ մոռացության է մատնվել երրորդ նախագահը, ում հեղափոխությունն իսկապես թիրախավորել էր, շատ տարօրինակ է թվում։ Ես ընդհանրապես սրան վերաբերվում եմ մեծ վերապահումներով, ինչի մասին կարող եմ կոնկրետ ասել։ Եթե տեղի է ունեցել իշխանության զավթում, ապա իշխանության զավթող է եղել, չէ՞, ով զավթել է իշխանությունը 5 տարով, հետո երկարաձգել է 5 տարով, հետո ձգտում էր ցմահ դարձնել։ Այդ անձնավորությունը, թեկուզ որպես կասկածյալ՝ չեմ ասում մեղադրյալ, ներգրավվե՞լ է։ Դուք այդպիսի հեղափոխության օրինակ տեսե՞լ եք։

– Խոսքը կոնկրետ «Մարտի 1-ի» գործի մասին է։

– Խոսքը հեղափոխության ճակատագրի մասին է։ Ինձ այսօր հետաքրքրում է հեղափոխության ճակատագիրը։ Գիտեք՝ մեր ողբերգությունն ինչում է, որ միջազգային հանրությունը, այսինքն՝ մեծ տերությունները, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահող երկրները, որոնցից կախված է Արցախի ճակատագիրը, չընդունեցին մեզանում կատարվածը որպես հեղափոխություն:

– Հայաստանյան հեղափոխությունը շնորհավորեցին ամեն դեպքում։

– Չէ, եթե ընդունած լինեին, չէին համարի, որ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի իրավահաջորդն է և պարտավոր է առաջնորդվել Մադրիդյան սկզբունքներով։ Նույնը Ամուլսարի հարցում։ Ի՞նչ պատասխանեց Նիկոլ Փաշինյանը ջերմուկցիներին, երբ գնացել էր այնտեղ. ասաց, որ միջազգային հանրությունը, մեծ տերությունները, ովքեր պատասխանատու դերակատարություն ունեն այսօրվա աշխարհակարգում, չեն նայում՝ Սերժ Սարգսյանն է որոշում ընդունել, թե՞ Նիկոլ Փաշինյանը, ասում են՝ Հայաստանն է ընդունել։ Խոսքն Ամուլսարի հանքի շահագործման որոշման մասին էր։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը չկարողացավ միջազգային հանրությանը համոզել, որ մեզանում տեղի է ունեցել հեղափոխություն, և ինքը չի կարող դիտվել որպես Սերժ Սարգսյանի որոշումների ի կատար ածման համար պատասխանատու անձ։ Այսինքն՝ չի կարող դիտվել որպես Սերժ Սարգսյանի իրավահաջորդ: Չի կարողանում, որովհետև աշխարհն ասում է՝ եթե Սերժ Սարգսյանի իրավահաջորդը չես ու իսկապես հեղափոխություն է տեղի ունեցել, ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի գտնվում ճաղերի հետևում։ Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ այն կուսակցության ղեկավարը, որը պատասխանատու է այս քաղաքական օրակարգի համար, որի գերին է այսօր դարձել Նիկոլ Փաշինյանը: Նա չի կարողանում այդ օրակարգից ազատվել, որովհետև Ռոբերտ Քոչարյանի կողքին նստած չի Սերժ Սարգսյանը:

– Եթե Սերժ Սարգսյանին բանտարկեր, կարծում եք՝ այդ օրակարգի գերին չէ՞ր լինի։

– Եթե Ռոբերտ Քոչարյանի կողքին նստած լիներ Սերժ Սարգսյանը, միջազգային հանրությունը կասկածի տակ չէր առնի, որ մեզանում եղել է հեղափոխություն։ Իսկ հիմա ասում են՝ մեզանում չի եղել հեղափոխություն, եղել է իշխանության տրանզիտ, տեղափոխություն։

-Իսկ, Ձեր կարծիքով, ի՞նչն է, ի վերջո, պատճառը, որ հեղափոխական ճանապարհով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը չի գնում Սերժ Սարգսյանին ձերբակալելու ճանապարհով։ Չնայած, հիշում ենք, որ անգամ Սերժ Սարգսյանի փեսան հայտարարեց այդ մասին:

– Ճիզվիտային ոճով հայտարարեց, որովհետև, կարծես, ասում էր՝ եթե տղա է, թող գնա՝ աներոջս ձերբակալի, եթե դուխով է, թող գնա՝ աներոջս ձերբակալի։ Դա էր ասում, չէ՞, Միքայել Մինասյանը: Եվ դրանով, փաստորեն, Նիկոլ Փաշինյանին դրեց անհարմար վիճակի մեջ, հիմա էլ հարցազրույցներ է տալիս, ելույթներ է ունենում։ Այսօր այդ Սերժի մարդիկ կան նաև ՔՊ-ում: Կասկածո՞ւմ եք, որ Միշիկի մարդիկ կան ՔՊ-ում: Միշիկը մի քանի ձու է դրել։ Իսկ գուցե՝ մի քանի տասնյակ:

– Անուններ կասե՞ք, ո՞ւմ նկատի ունեք:

– Ես անուններ չեմ ասի, ես երևույթի մասին եմ խոսում: Բոլորը դա գիտեն, մարդիկ վախենում են դրա մասին խոսել։ Ես չպետք է վախենամ։ Ես իմ լավ բարեկամին՝ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ կտամ, որ ինքը ասի՝ այո՛, ժողովուրդ, եղել են պայմանավորվածություններ, և այդ պայմանավորվածությունները եղել են այն գինը, որը ես վճարել եմ, որ Սերժ Սարգսյանը նոր «Մարտի 1» չսարքի, ինչպես և ինքը սպառնում էր: Եվ ես դա արել եմ, որ արյուն չհեղվի։ Եվ ոչ ոք չի կարող Նիկոլ Փաշինյանին մեղադրել դրա համար:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մարինե Խառատյան