ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Արայիկ Հարությունյանը հուլիսի 22-ից մինչև օգոստոսի 5-ը ներառյալ կգտնվի արձակուրդում: «Այդ ընթացքում Արայիկ Հարությունյանին կփոխարինի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը»,- ասված է հաղորդագրությունում:

