Պետք է զարգացնել կանանց ու հաշմանդամություն ունեցող մարդկանց գործարար կարողությունները․ ՄԻՊ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղեկացնում են, որ ՄԻՊ Արման Թաթոյանը երեկ աշխատանքային այցով հանդիպումներ է ունեցել Գեղարքունիքի մարզում: Նա այցելել է Սևանի բիզնես կենտրոն, հանդիպում ունեցել կենտրոնի ներկայացուցիչների հետ, քննարկել գործարարության խթանման ուղղությամբ հետագա համագործակցության քայլեր:

«Արման Թաթոյանը Գավառի պետական համալսարանում հանդիպում է ունեցել նաև Գեղարքունիքի մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ուսանողների հետ։

Հանդիպման ընթացքում գլխավորապես քննարկվել են կանանց ու հաշմանդամություն ունեցող անձանց տնտեսական, սոցիալական կարողությունների զարգացմանն առնչվող հարցեր։

«Մենք պետք է ամեն կերպ աջակցենք կանանց տնտեսական կարողությունների զարգացմանը, քանի որ միայն ֆինանսապես կայուն եկամուտներ ունեցող կանայք կարող են զերծ մնալ բռնությունից ու խտրականության այլ դրսևորումներից։ Կանանց ու հաշմանդամություն ունեցող մարդկանց ակտիվ ներգրավվածությունը երկրի սոցիալ-տնտեսական կյանքին ու որոշումների կայացման գործընթացներին բխում է հասարակության շահերից»,- բացման խոսքի ժամանակ ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

USAID-ի աջակցությամբ իրականացվող «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում կազմակերպված հանդիպման ժամանակ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերն ու Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության (ABA ROLI) տնօրեն Հասմիկ Հակոբյանը կարևորել են մարզային նման ձևաչափով քննարկումները կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ։

Մարզային քննարկումների արդյունքում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրաձայնում են խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ տարվում են անհատական աշխատանքներ։

Նմանօրինակ քննարկման ժամանակ «Արեգունի» սոցիալական զարգացման հկ նախագահ Գայանե Խաչատրյանի բարձրացրած հարցը սոցիալական խնդիրներ ունեցող կնոջ վերաբերյալ լուծում է ստացել Պաշտպանի աջակցությամբ, ինչ համար միջոցառման ժամանակ Գայանե Խաչատրյանը հայտնեց շնորհակալություն։

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև քաղաքացիներին հուզող այլ հարցեր։

Նույն օրը Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել նաև մարզի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ՝ քննարկելով կանանց իրավունքների հետ կապված խնդիրները: Մասնավորապես, նրանց ներգրավվածությունը քաղաքական և տնտեսական կյանքին, հավասար աշխատանքային հնարավորությունների ապահովումը, ընտանեկան բռնությանն առնչվող և մի շարք այլ հարցեր, որոնք տեղ են գտել նաև Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման մեջ»,- ասված է հաղորդագրությունում: