Փարիզում հունվարի 16-ին մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ Twitter-ի էջից: Նշենք, որ եռանախագահների միջնորդությամբ այսօր տեղի է ունենալու նաև Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: