Հիմա եթե մեկը որոշի 3 միլիոն ոչխար ներմուծել ՀՀ, պետք է ՇՄԱԳ անցնի՞․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Կառավարությունը այսօր ընդունեց որորշման նախագիծ, որով պետական աջակցություն կտրամադրի Հայաստանում ոչխարաբուծությունն ու այծաբուծությունը զարգացնելու համար։

Ըստ որոշման նախագծի՝ ոչխարաբուծությունը և այծաբուծությունը հանդիսանալով առավել ցածր ռիս­կային և բարձր եկամտաբեր անասնաբուծության ճյուղերից մեկը բնակչությանը մատա­կարարում է սննդամթերք, բուրդ և կաշեհումք:

Առաջարկվող պետական աջակցության շրջանակներում ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած իրավաբանական կամ ֆիզի­կական անձանց, անհատ ձեռնարկատերերին տրամա­դրվելու են վարկեր ՀՀ դրամով, առավելագույնը 12 % անվանական տոկո­սադրույքով, ընդ որում, վարկի հետ կապված Ֆինանսական կառույցների ծառայությունների դիմաց այլ վճարներ (կան­խի­կաց­ման վճար, սպասարկման վճար, միջնորդա­վճարներ և այլն) չեն գանձվելու, ծրագրի շրջանակներում կսուբսիդավորվի յուրաքանչյուր շահառուի կողմից մինչև 450 հազար ՀՀ դրամ արժեքով ձեռք բերված կենդանու համար փաստացի վճարված գումարը, բայց ոչ ավելի քան տարեկան 900 մլն ՀՀ դրամը, ընդ որում ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերի հանրագումարի մնացորդը մեկ շահառուի համար չի կարող գերազանցել 900 մլն ՀՀ դրամը, իսկ միայն 2019 թվականի համար ոչ ավել քան 450 մլն ՀՀ դրամը, ընդ որում ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերի հանրագումարի մնացորդը մեկ շահառուի համար չի կարող գերազանցել 450 մլն ՀՀ դրամը:

Նախագծի վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարար էրիկ Գրիգորյանը հայտնեց, որ պետք է հստակեցնել՝ արդյոք  չկա ռիսկ ոչխարաբուծության հետ կապված, որ մեծ ծավալները կարող են բերել անապատացման։

Ի պատասխան Գրիգորյանի մտահոգության՝ Փաշինյանը նշեց, որ հասկանում է, որ կարող է առաջանալ ՇՄԱԳ անցկացնելու անհրաժեշտություն.«Եթե մեկը որոշի 3 միլիոն ոչխար ներմուծի Հայաստան, հիմա պետք է ՇՄԱԳ անցնի․ իրավական բաց կա, որը պետք է լրացնել»։

Մանրամասները՝ տեսանյութում։