ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ ավելի ազնիվ չէ՞ր լինի բացահայտ առաջադրեին Վահագն Գևորգյանին և աջակցեին նրան, հայտարարեց. «Քաղաքապետն աշխատող է, իր գործն ապացուցած էր և կարիք չկար, որ ես քարոզարշավին մասնակցեի։ Քաղաքապետը վայելում է իմ աջակցությունը, բայց դրա կարիքը չկար, որ ես գնայի աջակցեի նրան: Որ կարիքը լիներ, կանեի, …

