ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ 2019 թվականի հունիսի 13-ին Բրյուսելում կայացել է Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը: «Խորհուրդը վերահաստատեց Հայաստանի և Եվրամիության հանձնառությունն արդյունավետորեն կիրարկելու Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրը (ՀԸԳՀ): Այս հավակնոտ համաձայնագիրը կարող է կարևոր դեր խաղալ Հայաստանի արդիականացման գործում, մասնավորապես բազմաթիվ ոլորտներում ԵՄ նորմերին օրենսդրական մոտարկման միջոցով: Խորհուրդն ընդգծեց …

