Հայտնի է, թե երբ կհիմնվի Դավութօղլուի նոր կուսակցությունը

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Թուրքիայի խորհրդարանի Քոնյայից ընտրված նախկին պատգամավոր, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) անդամ Օմեր Ունալը, ԱԶԿ-ի շարքերը լքելուց հետո հայտարարել է, թե երբ է հիմնվելու նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի նոր կուսակցությունը. գրում է ermenihaberը:

Միջանկյալ նշենք, որ իշխող կուսակցությունը մինչ այդ լքել էին Թուրքիայի նախկին արտգործնախարարներից Ալի Բաբաջանը, նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ավելի վաղ քաղաքական կուլիսներում խոսակցություններ էին շրջանառվում, որ Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը և Ալի Բաբաջանը իրենց կուսակցությունը կհիմնեն դեկտեմբերին, իսկ Ահմեթ Դավութօղլուն` նոյեմբերին:

Ունալը լրագրողներին տված հարցազրույցում նշել է, որ Դավութօղլուն իր կուսակցությունը հիմնելու է նոյեմբերին:

«Թուրքիայի տարբեր քաղաքներից, մասնավորապես Քոնիայից շատերը կան, որ ասում են. «ցանկանում ենք ձեզ հետ միասին ճանապարհ անցնել»: Մենք պատրաստ ենք բոլորի հետ ճանապարհ անցնել` առանց գաղափարական տարանջատումների… Կարող ենք ասել, որ նոր կուսակցության ծրագիրը կհայտարարվի նոյեմբերի ամսվա ընթացքում»,-ասել է նախկին ԱԶԿ-ական գործիչը: