ԵՊՀ-ի 100-ամյակին նվիրված միջոցառումները կմեկնարկեն սեպտեմբերի 22-ից

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Երևանի պետական համալսարանը հրապարակել է ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակացույցը:

Սեպտեմբերի 22-ին՝

Երևանի պետական համալսարանի 100-ամյակի շրջանակում սույն թվականի սեպտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև 12:00-ն, նախատեսվում է կազմակերպել հեծանվարշավ: Հեծանվարշավը մեկնարկելու է Աբովյան 52 հասցեից (ԵՊՀ 6-րդ մասնաշենք), որտեղից ավելի քան 100 հեծանվորդ շարժվելու է հետևյալ երթուղով՝ Հանրապետության հրապարակ-Վազգեն Սարգսյան փողոց-Բեյրութի փողոց-Գրիգոր Լուսավորիչ փողոց-Ագաթանգեղոս փողոց-Խանջյան փողոց-Սայաթ-Նովա փողոց-Ալեք Մանուկյան փողոց: Հեծանվարշավն ավարտվելու է Ալեք Մանուկյան փողոցում՝ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց:

 

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ից՝

 

  • ԵՊՀ դասախոսների և ուսանողների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես,
  • ԵՊՀ պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գրիգոր (Գրիշա) Ղարիբյանի գեղանկարների ցուցահանդես և անհատական հավաքածուի ցուցադրություն,
  • ԵՊՀ հրատարակած գրքերի և ԵՊՀ գրադարանում պահվող հնատիպ գրքերի ցուցադրություն ԵՊՀ գրադարանի ճեմասրահում,
  • 14։30-15։00-ն ԵՊՀ բակում ֆլեշմոբ ուսանողների կողմից՝ նվիրված ԵՊՀ 100-ամյակին։

 

Սեպտեմբերի 26-ին՝

  • ԵՊՀ գիտական խորհրդի հանդիսավոր նիստ, որի ժամանակ ընդունվելու է ակադեմիական ազատության մասին հռչակագիր, ինչպես նաև տեղի է ունենալու պարգևատրման արարողություն,
  • հյուրերի կողմից եղևնու տնկում Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիշողության պուրակում,
  • 18:00-19:30-ը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ԵՊՀ մշակույթի կենտրոնի կողմից բեմադրված Տ. Չուխաջյանի «Կարինե» օպերետի ցուցադրություն:

 

Սեպտեմբերի 27-ին՝

  • ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում «Բարձրագույն կրթությունը, հետազոտությունը և նորարարությունը 21-րդ դարում» խորագրով միջազգային խորհրդաժողով,
  • 16:00-ին՝ համալսարանականների և հյուրերի հանդիսավոր քայլերթ դեպի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն,
  • 17:00-ին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդիսավոր նիստ և հոբելյանական համերգ:

 

Սեպտեմբերի 28-ին՝

 

  • 20:00-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում առաջինկուրսեցիների երդման արարողություն և ուսանողական մեծ համերգ-դիսկոտեկ, որի ընթացքում ելույթ են ունենալու հայտնի երգիչներ Գոռ Սուջյանը և Արամ MP3-ը, ինչպես նաև DJ Շանթը,
  • համերգի ավարտին՝ տոնական մեծ հրավառություն: