«Լիդիան Արմենիա»-ն միշտ նշել է, որ Արփա գետի վրա ոչ մի բացասական ազդեցություն չի լինելու, սակայն պարտավորությունը խախտվել է. ՀԲՃ

Լուրեր

28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
28.11.2026 | 15:21
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված
Բոլորը

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը՝ նշելով, որ «Լիդիան Արմենիա»-ն միշտ պնդել է, որ Արփա գետի վրա ոչ մի բացասական ազդեցություն չի լինելու, սակայն պարտավորությունը խախտվել է: Հայտարարությունը՝ ստորև.

«Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի հետ կապված նախարարության վերջին գործողություններից հանրությանը հայտնի է դարձել, որ նախարարությունը ԷԼԱՐԴ-ԹիԱրՍԻ ընկերությունների զեկույցի հիման վրա գրություն է ուղարկել կառավարությանը, որ վերջինս հանձնարարի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին կրկին ստուգումներ իրականացնել։

Սակայն ՇՄԱԳՓ մասին ՀՀ օրենքի և Փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու կարգի համաձայն այդ գործընթացում դերակատարում ունի նաև Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն ՊՈԱԿ-ը։

Սույն դիմումով առաջարկում ենք, որ փորձաքննական կենտրոնը վերլուծի վերոնշյալ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով կամ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով սահմանված դեպքերի առկայությունը և իրականացնի կարգի համապատասխան կետերում նշված անխտիր բոլոր գործառույթները: Կարծում ենք, որ ԷԼԱՐԴ-ԹիԱրՍԻ ընկերությունների զեկույցի, ձեր նախարարության կառավարությանն ուղղված գրության, ինչպես նաև մինչ այդ՝ 2017-2018թթ հրապարակված, միջազգային փորձագիտական զեկույցների մեջ կան բազմաթիվ իրավական հիմքեր, որոնք թույլ են տալիս ուժը կարցրած ճանաչել այս ծրագրին 2016թ-ի ապրիլի 29-ին տրված փորձաքննական դրական եզրակացությունը։

⚠️ Խնդրում ենք նաև քննության առնել այն փաստը, որ Լիդիան Արմենիա ընկերությունն ընդունել է պատասխանատվություն 2018թ․ մայիսին հանքարդյունահանման տարածքից Արփա գետ հոսած հեղեղաջրերի և գետի աղտոտման համար, ինչն արձանագրվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից, սակայն այդպես էլ մնացել է անհետևանք։ Մինչդեռ, արդեն շինարարական փուլում նման երևույթը նոր էկոլոգիական գործոն է, որ հորդառատ անձրևների և հեղեղումների գնահատման բացակայության պարագայում ի հայտ է եկել 2018թ-ին և առաջացրել անհրաժեշտություն գնահատել ծրագրի ազդեցությունը Արփա գետի վրա մասնավորապես ցիանիդով կույտային տարալվացման հարթակի տարածքից։ Լիդիան Արմենիա ընկերությունը միշտ նշել է, որ Արփա գետի վրա ոչ մի բացասական ազդեցություն չի լինելու, սակայն արդեն շինարարության փուլում այդ պնդումն ու պարտավորությունը խախտվել է։

‼️ Սույն գրությանը կից ներկայացնում ենք Էկոլուր տեղեկատվական ՀԿ-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացրած երկու տեղեկանքները՝
1․ Տեսչական մարմնի պատասխանը ՀԿ-ին,
2․ Լիդիան Արմենիա ընկերության գրությունը տեսչական մարմնին։

Խնդրում ենք ձեռնարկված գործողությունների մասին մեզ տեղյակ պահել»։