ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփի նախագահությամբ կառավարությունում կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի շրջանակներում հերթական քննարկումը: «Հանդիպման օրակարգում ներառված էր երկու հարց՝ ՀՀ զարգացման ռազմավարության հիմնական ուղղությունները և ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացում միջազգային կազմակերպությունների և գործընկեր պետությունների ներգրավվումը: Քննարկմանն անցնելուց առաջ փոխվարչապետ …

