ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Հեպատիտի համաշխարհային օրվան ընդառաջ առողջապահության նախարարությունում կազմակերպված ասուլիսի ժամանակ մասնագետները խոսել են հեպատիտների կանխարգելման, ախտորոշման, բուժման, ծրագրային մոտեցումների մասին: «Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Եգոր Զայցևը նշել է, որ օրը հնարավորություն է հիվանդության մասին ևս մեկ անգամ մտածելու և վիրուսի փոխանցման ու սպառնալիքների վերաբերյալ առավելագույն տեղեկություններ ձեռք …

