ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այցելել է «Օվալ պլաստիկ» ընկերության արտադրամաս։ Նախարարը շրջայց է կատարել գործարանում՝ ծանոթանալով արտադրական գործընթացներին։ Ընկերությունն արտադրում է մեկանգամյա օգտագործման պլաստմասե տարաներ և այլ ապրանքատեսակներ, որոնք լայնորեն կիրառվում ենսննդամթերքի արտադրությունում, բժշկության, դեղագործության ոլորտներում և կենցաղում: «Օվալ պլաստիկի» հիմնադիր Վարուժան Խալաթյանը նախարարին է ներկայացրել արտադրական հզորությունների ավելացման ծավալները, արտադրատեսակաների ընդլայնումը և նորտեխնոլոգիաները, …

