Հունիսի 17-ին` ժամը 10:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ կինոյի ոլորտի վերաբերյալ օրենսդրական հնարավոր լուծումներ ներկայացնելու համար:

