ԱՀ-ում կայանալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերը նպաստելու են Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Արցախում կայանալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի սպասարկման աշխատանքներում ներգրավված պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին, ասել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանը: Խոսելով կայանալիք խաղերից՝ Նախագահը նշել է, որ Համահայկական խաղերի ծրագրի շրջանակներում կազմակերպվելու են այցելություններ դեպի Արցախի տեսարժան …

