Մոլդովայի ու Հայաստանի միջև առկա են զարգացման հեռանկարներ հատկապես ապրանքաշրջանառության ու գյուղատնտեսության ոլորտներում. Մոլդովայի ԱԺ նախագահը՝ Արարատ Միրզոյանին

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ազգային ժողովի լրատվական բաժնից տեղեկացնում են, որ Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների 4-րդ համաժողովի շրջանակում Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում սեպտեմբերի 23-ին կայացել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի եւ Մոլդովայի Հանրապետության Խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի հանդիպումը:

«Կողմերը կարեւորել են երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունները, որոնց ամրապնդման գործում մեծ է խորհրդարանների դերը: Ընդգծվել է պատգամավորների շրջանում բարեկամական խմբերում ընդգրկվելու հետաքրքրվածությունը:

Զինաիդա Գրեչանին, արժեւորելով Հայաստանի եւ Մոլդովայի միջեւ քաղաքական եւ տնտեսական կապերը, նշել է, որ  առկա են զարգացաման հեռանկարներ հատկապես ապրանքաշրջանառության եւ գյուղատնտեսության ոլորտներում:

Մոլդովական կողմն իր համակրանքն է հայտնել 2018 թվականի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության արժեքներին, դրա արդյունքում մեկնարկած՝ քաղաքական, տնտեսական եւ իրավական ոլորտներում բարեփոխումների օրակարգին:

Արարատ Միրզոյանը, ընդգծելով Հայաստանի եւ Մոլդովայի միջեւ ձեւավորված պատմական, քաղաքական եւ հումանիտար կապերը, կարեւորել է երկու երկրների խորհրդարանականների համատեղ աշխատանքը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում: Խորհրդարանի  ղեկավարն արժեւորել է Մոլդովայի հայ համայնքի ուրույն դերը երկու երկրների հարաբերությունների խորացման հարցում:

Զինաիդա Գրեչանին ՀՀ Ազգային Ժողովի նախագահին հրավիրել է Մոլոդովայի Հանրապետություն:

Հանդիպմանը մասնակցել են Մոլդովայի խորհրդարանի փոխխոսնակներ Միխայիլ Պոպշոյը եւ Ալեքսանդր Սլուսարյը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Արման Բոշյանը եւ Վաղարշակ Հակոբյանը»,- ասված է հաղորդագրությունում: