«Փաշինյանը փորձում է ռուսներին սիրաշահել՝ մտածելով, որ Պուտինը նույնը կանի». Արա Պապյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.03.2026 | 21:02
Միրզոյանը և Լատվիայի իր գործընկերը կարևորել են երկկողմ օրակարգի հարստացման ուղղությամբ նախաձեռնությունները
05.03.2026 | 21:00
Պահանջում եմ՝ Սամվել Կարապետյանի ուժին չգրանցել, ռուսական է․ նրա կապիտալի 30%-ից ավելին արտաքին ծագում ունի․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.03.2026 | 20:45
«Երեխայիս ներկայությամբ ապտակեց»․ բուլինգից ծագած միջադեպ՝ Բերդավանի դպրոցի բակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.03.2026 | 20:39
Իրանը հայտնել է պատերազմի մեկնարկից ի վեր 1230 զոհի մասին
05.03.2026 | 20:30
«Սև խաղահրապարակ կբերեմ գլխիդ»․ հին սպառնալիքները նոր զարգացում են ստանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.03.2026 | 20:21
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
05.03.2026 | 20:15
«Ամերիկյան» թերթ՝ Մոսկվայից․ ով է Հայաստան բերում Wyoming Star-ը․ Factor TV-ի հետաքննությունը
05.03.2026 | 20:04
Ադրբեջանը 12 ժամով փակում է Իրանի մոտ իր օդային տարածքը, դադարեցնում սահմանին բեռնատարների երթևեկությունը
05.03.2026 | 19:55
Թեհրանը հերքում է Նախիջևանին հարվածած ԱԹՍ-ների հետ կապը. Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
05.03.2026 | 19:46
Թուրքիան խստորեն դատապարտել է Նախիջևանի վրա իրանական ԱԹՍ-ների հարձակումը
05.03.2026 | 19:36
Ասում են` Գարեգին Բ-ն է տարածել ձեզ վերագրվող տեսանյութը, ճի՞շտ է. հարց Արշակ արքեպիսկոպոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.03.2026 | 19:26
Թեհրանը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «անջատողական խմբավորումներին»՝ հակամարտությանը քրդերի ներգրավվածության մասին լուրերի ֆոնին
05.03.2026 | 19:12
Սիլիկյան 8-րդ փողոցն անվանակոչել Խաչատուր Ավետիսյանի անվամբ․ նախագիծ
05.03.2026 | 19:00
ՀՀ-ի օդային պաշտպանությունը բարձրացվել է մեկ մակարդակով․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.03.2026 | 18:50
ԵՄ-ն և Պարսից ծոցի երկրները երկխոսության կոչ են արել՝ ճանաչելով Իրանից պաշտպանվելու իրավունքը
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանի հետ

-Նիկոլ Փաշինյանի ամերիկյան այցի ծրագրում բարձրաստիճան պաշտոնյաներից որևէ մեկի հետ հանդիպում նախատեսված չէր։ Ինչո՞վ սա բացատրել։

-Կա մի քանի պատճառ: Առաջինը զուտ տեխնիկական է, սեպտեմբերին ԱՄՆ նախագահները զբաղված են, և անգամ մեծ ցանկության դեպքում դա հնարավոր չէ։ Եվ կա երկրորդ պատճառը՝ ՀՀ քաղաքականությունը։ Բնական է, որ այն զինծառայողներին, որ մենք Սիրիա ենք ուղարկել, ինչքան էլ մենք մարդասիրական անվանենք այդ առաքելությունը, ԱՄՆ-ի կողմից ընկալվում է իր շահերի դեմ։ Բնական է, որ նման իրավիճակում ԱՄՆ-ն բարձր մակարդակի հանդիպման չէր գնա:

-ԱԳ նախարարը վերջերս ասաց, որ այսպես թե այնպես, վաղ թե ուշ կլինի հանդիպում նախագահ Թրամփի հետ։ Մենք ի՞նչ ենք նախապատրաստում, որ այդ հանդիպումը դառնա անխուսափելի։

-Ես չգիտեմ։ ԱՄՆ-ն իր նախագահի հետ հանդիպումը դիտարկում է պետության վերաբերմունք տվյալ անձի կամ պետության նկատմամբ։ Բնականաբար, նման բան կարող է լինել, եթե մենք անենք մի բան, որը կխոսի նրանց շահերի հետ։

-Ինչպե՞ս եք գնահատում հայ համայնքի կողմից Փաշինյանին ցուցաբերած ընդունելությունը։ Սա նկատի կունենա՞ն ամերիկյան իշխանությունները՝ Հայաստանի հետ հաշվի նստելու առումով։

-Իհարկե՝ ոչ։ Նման հավաքներ ԱՄՆ-ում լինում են տարբեր հարցերի շուրջ: Սա ընդամենը մի նահանգի մի քաղաքի մեջ հավաք է, որը որևէ կերպ ազդեցություն չի ունենում արտաքին քաղաքականության ոլորտի հարցերի վրա։ Մենք ասում ենք՝ Կալիֆորնիայում այսքան հայեր կան, բայց այն բոլոր պաշտոնյաները, որոնց հետ հանդիպեց կամ կհանդիպի Փաշինյանը՝ նահանգապետ, փոխնահանգապետ, քաղաքապետ, նրանք անգամ հայեր չեն։

-Պարո՛ն Պապյան, հետաքրքիր զարգացումներ է ստանում Նիկոլ Փաշինյան-Արթուր Վանեցյան հակամարտությունը։ Փաշինյանը Վանեցյանին մեղադրում է սպայի ուսադիրները, ըստ էության, աղբամանը նետելու մեջ, իսկ Վանեցյանը Փաշինյանին՝ որ չի հասկանում, թե ինչ է խոսում: Ըստ Ձեզ՝ կողմերից ո՞վ թույլ տվեց, որ բանը հասնի լեզվակռվին։

-Ես կուզեի, որ երկու կողմերն էլ զուսպ լինեն։ Սա մեծապես վնասում է մեր վարկին՝ որպես պետություն։ Հակասություններ միշտ են եղել իշխանության մեջ։ Բայց երբ պաշտոնյային արդարացիորեն կամ անարդարացիորեն հեռացրել են, շատ ավելի մեղմ է ամեն ինչ եղել։ Այս դեպքում Փաշինյանը կարող էր շատ ավելի մեղմ արտահայտվել։ Խոսքը բառամթերքի մասին է, ոչ թե դիրքորոշման, որովհետև վարչապետի լիազորությունն է պաշտոնանկ անելը։ Ոչ միայն օտարում ես նման մարդկանց քեզանից, այլ նրանց հրում ես դեպի ընդդիմադիր ճամբարը և խնդիրներ ստեղծում ոչ միայն քեզ, այլև երկրի համար։

-Ազգային անվտանգության տեսանկյունից ինչքա՞ն հեռու կարող է գնալ այս հակամարտությունը և ինչո՞վ կարող է ավարտվել։

-Լեզվակռիվը դեռ մեկ-երկու հայտարարությամբ կշարունակվի։ Ժողովուրդն ում կողմից լինի, այն կողմն էլ կհաղթի։ Այսօր ակնհայտ է, որ իր բոլոր թերություններով հանդերձ, խնդիրներով հանդերձ՝ իշխանությունները մնում են այն մայրուղին, որի հետ կապում են հիմնական զարգացումը՝ իր բոլոր շեղումներով հանդերձ։ Հետևաբար, կարծում եմ, մեծ մասն առայժմ պաշտպանելու է իշխանություններին:

-Այսինքն՝ ժողովուրդը պաշտպանելու է Փաշինյանին։

-Այո՛, ժողովուրդը կպաշտպանի Փաշինյանին։ Բայց Փաշինյանն ինքը չպետք է սրի իրավիճակը։ Ինքը լրագրող է եղել, սուր լեզու է ունեցել, որը լրագրողի համար լավ է, պատգամավորի համար էլ է լավը։ Բայց վարչապետը պետք է մի քիչ այլ խոսք կիրառի։

-Դաշնակցության Բյուրոյի ղեկավար Արմեն Ռուստամյանը պատասխանելով լրագրողի հարցին, թե Հայաստանի հանդեպ Ռուսաստանի իշխանությունների վստահության նվազումն ինչպե՞ս կանդրադառնա Ղարաբաղի հարցի վրա, պատասխանել է՝ Փաշինյանը պետք է բարձրաձայնի, թե ինչ է մտադիր անել, այլապես չի բացառվում սցենարի կրկնությունը, որով Հայաստանի առաջին նախագահը հեռացվեց իշխանությունից:

-Եթե հիշենք՝ առաջին նախագահն ինչպես հեռացվեց, նա հեռացվեց ուժայինների աջակցությամբ, իսկ նրանց թիկունքում միշտ Ռուսաստանն է։ Մենք 2016-ին ունեցանք քառօրյա պատերազմ։ Դա հայ-ռուսական հարաբերությունների ամենացածր կետն է։ Դա չի կարելի բարդել Փաշինյանի վրա։ Հետևաբար՝ ասել, որ հարաբերությունները լավ չեն, որովհետև Փաշինյանն է մեղավոր, ես համաձայն չեմ: Ընդհակառակը, ես գտնում եմ, որ Փաշինյանի սխալն այն էր, որ ի սկզբանե չափից ավելի պրոռուսական եղավ: Նա փորձում է ռուսներին սիրաշահել՝ մտածելով, որ ինքն ինչ վերաբերմունք ունենա, ռուսները կամ Պուտինը կպատասխանեն նույնը։ Դա անհնար է։ Նախ՝ Ռուսաստանի կամ Պուտինի համար ընդունելի չէ այն ճանապարհը, որով իշխանության եկավ Փաշինյանը, երկրորդ՝  Ռուսաստանի շահերն այսօր միանշանակորեն համընկնում են Ադրբեջանի կամ Թուրքիայի շահերի հետ, և նա չի կարող որևէ պրոհայկական քայլ անել։ Ռուսաստանի շահերը հակաարևմտյան դիրքավորման մեջ են, իսկ այնտեղ Հայաստանը չի կարող գործընկեր լինել։ Եվ Հայաստանը չի կարող Թուրքիային կամ Ադրբեջանին համարժեք լինել:

Հարցազրույց ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան