ՀՀ կառավարությունն ի վիճակի է իրականացնել նույնքան մասշտաբային ծրագրեր, որքան իրականացրել է «Լինսի» հիմնադրամը․ Փաշինյան

Լուրեր

29.11.2026 | 09:28
Հոռոմ գյուղում վթարային ջրանջատում է
29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
Բոլորը

Հեղափոխությունից մեկ տարի անց ՀՀ կառավարությունն ի վիճակի է իրականացնել նույնքան մասշտաբային ծրագրեր, որքան իրականացրել է «Լինսի» հիմնադրամը: Առաջիկա տարիներին ՀՀ-ում նորոգելու ենք հազարավոր կիլոմետրեր ավտոճանապարհներ, դպրոցներ, կառուցելու ենք մանկապարտեզներ:

Այս մասին այսօր Լոս Անջելեսի Գրանդ Փարքում կայացած հանրահավաքի ժամանակ ասաց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով  ՀՀ-ի տնտեսության զարգացման ընթացքին։

Ըստ Փաշինյանի, թեև Կառավարությունն ի վիճակի է մաստաբային նախագծեր իրականացնել, սակայն դա չի նշանակում, որ Սփյուռքը Հայաստանում անելիք չունի։

«Եկել է ժամանակը, որ Սփյուռքի ներդրողները ևս մեկ քայլ անեն և մտածեն ՀՀ-ում տնտեսական ներդրումներ անելու, շահույթ ստանալու, Հայաստանում հարստանալու և Հայաստանը հարստացնելու մասին:  Ես հույս ունեմ, որ ինչպես Սփյուռքը կանգնեց ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական հեղափոխության կողքին, այնպես էլ Սփյուռքը կկանգնի ՀՀ-ում տեղի ունեցող տնտեսական հեղափոխության կողքին»,-ասաց  Փաշինյանը։

ՀՀ վարչապետի խոսքով՝ ինքը հույս ունի, որ Սփյուռքի մեր հայրենակիցները, գործարարները իրենց ուշադրությունը կկենտրոնացնեն Հայաստանի վրա  և իրենց գործունեությամբ կտեղափոխեն  Հայաստան: