Քաղաքացիներին պարտադրել են «Խութ» բարեգործական հիմնադրամին գումարներ փոխանցել. հարուցվել է քրգործ

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում  են, որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2013-2014թթ. ընթացքում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի առանձին պաշտոնատար անձինք անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, ծառայողական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ձեռնարկել են առերևույթ ապօրինի ներգործության միջոցներ՝ վարչական շրջանում գործող <<Խութ>> բարեգործական հիմնադրամին քաղաքացիների կողմից գումարներ տրամադրելու ուղղությամբ:

 

«Մասնավորապես՝ նշված տարիներին Ավան վարչական շրջանի քաղաքաշինության և հողոգտագործման բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած անձը նույն վարչական շրջանում անհատական տների շինարարության իրականացման թույլտվություն տրամադրելու համար, բացի նոր շինարարության տրամադրման պետական տուրքի վճարումից, քաղաքացիներին պարտադրել է գումարներ փոխանցել նաև նշված բարեգործական հիմնադրամի հաշվեհամարին և ներկայացնել փոխանցումը հավաստող անդորրագիրը: Հակառակ դեպքում  նա սպառնացել է չտրամադրել  շինարարության իրականացման թույլտվություն:

 

Այդ կերպ 2013թ. Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցում անհատական 2 տների շինարարության իրականացման թույլտվություն տրամադրելու համար քաղաքացիներից մեկին պարտադրվել է «Խութ» բարեգործական հիմնադրամի հաշվեհամարին փոխանցել շուրջ 600.000, մյուսին՝ 50 հազար ՀՀ դրամ: Մեկ այլ դեպքում 2013-2014թ-ի ընթացքում Երևան քաղաքի Ավան 6-րդ փողոցի տներից մեկին հարակից ապօրինի շինությունը օրինականացնելու և նոր շինանարարության կատարման թույտվություն տալու համար քաղաքացուն պարտադրվել է բարեգործական հիմնադրամի հաշվեհամարին փոխանցել 1.500.000 ՀՀ դրամ:

 

Արդյունքում տվյալ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով քաղաքացիներին պատճառվել է գույքային էական վնաս, ինչպես նաև այդ գործողությունների հետևանքով հեղինակազրկվել է պետության բարի համբավը:

 

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա է պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանցագործության հատկանիշներ՝ Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԿՎ բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

 

Նախաքննություն իրականացնելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: Նախաքննության ընթացքում ողջ ծավալով քննության առարկա կդառնա նշված բարեգործական հիմնադրամին նման եղանակով նաև այլ դրամական փոխանցումներ կատարված լինելու հավանականությունը, Ավան վարչական շրջանի ինչպես տվյալ, այնպես էլ այլ պաշտոնատար անձանց նմանատիպ հնարավոր գործողություններից այլ տուժողների առկայությունը, որի հիման վրա կտրվեն համապատասխան իրավական գնահատականներ»,- ասված է հաղորդագրությունում: