Կոմայի մեջ գտնվող փոխգնդապետին Վայոց ձորի մարզպետը դեռ չի այցելել, աղոթում է նրա համար և վստահեցնում՝ մեղավորները պետք է պատժվեն

Լուրեր

02.07.2026 | 11:57
Եթե ՌԴ-ն փակի իր շուկան ՀՀ-ի առաջ, ԵՄ-ն կբացի դուռը 450 միլիոնանոց շուկայով․ ֆոն դեր Լայեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:54
«ՀայաՔվե»-ի և «Մայր Հայաստան»-ի բողոքի ակցիան՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 11:50
Ուզում եք՝ շուտ անցկացնեք, սղղացնեք՝ «դեմոկրատիայի և շառաչող թափանցիկության» պայմաններում․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:43
Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի համատեղ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 11:38
Փորձ է արվում սահմանափակել ՀՀ քաղաքացիների իրավունքը․ Արծվիկ Մինասյանը՝ ընտրական ցենզի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:37
Նիժնի Նովգորոդին ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով հրդեհվել է «Լուկօյլի» նավթավերամշակման գործարանը
02.07.2026 | 11:28
Բագրևանդ թաղամասում բացահայտվել է համակարգչային հափշտակություններով զբաղվող ենթադրյալ հանցավոր խումբ
02.07.2026 | 11:14
Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:06
Նոր նշանակումներ Պաշտպանության նախարարությունում
02.07.2026 | 11:00
Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 10:51
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
02.07.2026 | 10:42
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ զոհվել է 11, վիրավորվել՝ 56 մարդ
02.07.2026 | 10:25
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանեց Երևան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 10:16
«Ականատեսը» ընտրելու իրավունքի սահմանափակման նախագիծը սահմանադրական խնդիր է համարում
02.07.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 2-ի դրությամբ
Բոլորը

Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը դեռ չի այցելել Կենտրոնական զինվորական հոսպիտալում անգիտակից պառկած փոխգնդապետ Արա Մխիթարյանին: Չի այցելել, բայց աղոթում է Մխիթարյանի առողջացման համար։

«Հուսով եմ՝ շուտով կհերքվի իմ այնտեղ լինելը, որից հետո նոր կայցելեմ: Մենք աղոթում ենք սպայի առողջության համար: Կարծում եմ՝ հիմա իմ այնտեղ գնալը ծնողները ճիշտ չեն ընկալի, դրա համար թող հերքվի, նոր կայցելեմ, իմ աջակցությունը կառաջարկեմ»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Տրդատ Սարգսյանը՝ պնդելով, որ մեղավորություն չունի։

«Ես այդ դեպքի ժամանակ տանն եմ եղել: Կան ապացույցներ, քաղաքից բոլոր տեսախցիկներն առգրավվել են, ինձ մոտ կան նաև այլ ապացույցներ, որ ես այդ ամենին մասնակից չեմ։ Հեռախոսային կապով կարելի է ստուգել, թե ես այդ ժամանակ որտեղ եմ եղել։ Կան նաև ֆեյսբուքյան խոսակցություններ, որ ցուցմունքներ են տվել ուղղորդմամբ»,- ասաց մարզպետը։

Հարցին՝ ո՞վ է ուղղորդել ցուցմունք տվողներին՝ Տրդատ Սարգսյանը չպատասխանեց: Նշեց միայն, որ դա կբացահայտի քննությունը:

Դիտարկմանը, որ մյուս կողմից էլ իրեն են մեղադրում վկաների վրա ազդելու համար, Տրդատ Սարգսյանը պատասխանեց, որ նման բան չի կարող լինել: «Իմ կողմից հաստատ նման բան չի կարող լինել: Ես կողմ եմ արդար քննությանը։ Մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ՝ անկախ նրանից՝ ովքեր են»,- ասաց մարզպետը:

Անդրադառնալով այսօր Կենտրոնական զինվորական հոսպիտալի դիմաց Մխիթարյանի հարազատների կողմից իր հրաժարականի պահանջին՝ Տրդատ Սարգսյանը նշեց. «Հուսով եմ՝ շուտով կհերքվի իմ այնտեղ լինելը՝ նաև տեսախցիկների ձայնագրությունների ուսումնասիրությամբ։ Եթե ես մեղավորություն ունեմ, որ իմ աշխատակիցը այնտեղ՝ իր շենքի բակում է եղել, ապա նույնքան էլ մեղավոր են բանակի պատասխանատուները՝ սպաները, որոնք եղել են այդ շենքի բակում: Այսինքն՝ իմ մեղավորությունն այդտեղ չկա, որովհետև իմ օգնականը տուն գնալիս է եղել»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին ժամը 00:20-ին անգիտակից վիճակում Եղեգնաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ N զորամասի սպա Արա Մխիթարյանը։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սպան մարմնական վնասվածքը ստացել է 2019թ. սեպտեմբերի 17-ին ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում պարզաբանումներ ստանալու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով Եղեգնաձոր քաղաքի բնակիչ է՝ ծնված 1991թ., բռունցքով մեկ անգամ հարվածել է սպայի գլխին, որի հետևանքով վերջինս վայր է ընկել:

Դեպքի առթիվ ՀՀ Ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում: Նախաքննությամբ պարզվել է, որ նշված վիճաբանության ժամանակ, բացի վերը նշված սպայից, մարմնական վնասվածքներ են ստացել նույն զորամասի ևս երկու սպա:

Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված քրեական գործի շրջանակում Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել՝ դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Աղավնի Սուքիասյան