Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը և նախարարի մամուլի քարտուղար Անժելա Կժդրյանն Աղվերանում հանդիպել են Մեդիագրագիտության ամառային դպրոցի ծրագրի մասնակից ուսուցիչներին։ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից կազմակերպված ծրագրում ընդգրկված էին 30 ուսուցիչներ Հայաստանի տարբեր մարզերի քաղաքային և գյուղական դպրոցներից։ Նախարարի տեղեկալն իր խոսքում ընդգծել է մեդիագրագիտության կարևորությունը վաղվա քաղաքացու …

