Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել Պենտագոնի նորանշանակ ղեկավար Մարք Էսփերի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային մի շարք խնդիրներ. գրում է ermenihaber-ը: Զրույցի ժամանակ թուրք պաշտոնյան Էսփերին իրազեկել է տարածաշրջանային մի շարք հարցերում Անկարայի ակնկալիքների մասին։ Մասնավորապես Աքարի խոսքերով, «ԱՄՆ-ն պետք է դադարի աջակցել Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող Սիրիայի քրդական ուժերին»։ …

