Գագիկ Խաչատրյանը, Մանվել Գրիգորյանը, Ռոբերտ Քոչարյանը բանտում են, մյուսները՝ փախած․ Փաշինյանը թվարկեց կոռուպցիայի դեմ տարվող պայքարի արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության բյուջետային միջոցներով կա հնարավորություն այն ծավալների ճանապարհներ կառուցել, որը վերջին անգամ եղել է այն ժամանակ, երբ Քըրք Քըրքորյանը 100 միլիոն դոլար է նվիրել․ միայն կես տարվա արդյունքներով ՀՀ պետական բյուջեն գերակատարել ենք 120-125 միլիոն դոլարով։

Այս մասին Նյու Յորքում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն  հարցին, թե ինչու հեղափոխությունից հետո արագ փոփոխություններ տեղի չեն ունենում Հայաստանում։

Ինչո՞ւ պետական բյուջեից  կոռուպցիոն ճանապարհներով  թալանված գումարները չեն վերադարձվում՝ հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը թվեց կոռուպցիայի դեմ տարվող պայքարի արդյունքները՝ շեշտելով, որ, այնուամենայնիվ, տարվող աշխատանքներից գոհ չէ։

«Բնապահպանության նախկին նախարարը՝ Արամ Հարությունյանը, որը մեղադրվում է խոշոր չափերի կաշառքի համար, օգտվելով նրանից, որ ՀՀԿ-ն չքվեարկեց իր ձերբակալության օգտին, ՀՀ-ից թողեց հեռացավ։ Միհրան Պողոսյանը, որի նկատմամբ դարձյալ գործ է հարուցված, ՀՀ-ից փախած է և գտնվում է հետախուզման մեջ։ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը, որին մեղադրանք է առաջադրված «Հյուսիս-հարավի» գործով, էլի փախած է Հայաստանից և գտնվում է հետախուզման մեջ։ Մանվել Գրիգորյանը, Գագիկ Խաչատրյանը, Ռոբերտ Քոչարյանը բանտում են։ Բայց մյուս կողմից, սկսած 4-5 ամիս առաջվանից, ես ասել եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը ինձ չի բավարարում և դրա համար իրավապահ համակարգում շոշափելի կադրային փոփոխություններ են տեղի ունեցել»,- ասաց  Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։