Գլխավոր դատախազը՝ Դավիթ Սանասարյանի գործի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
25.09.2019 | 12:56Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը Գլխավոր դատախազությունը ստացել է: Լրագրողների հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հաստատեց սա:
«Նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը պետք է իրականացնի իր հսկողական, դատավարական ղեկավարման գործառույթները: Եթե ես հիմա որոշակի դիրքորոշում արտահայտեմ, վստահ եմ՝ կհամաձայնեք ինձ հետ, կկաշկանդեմ հսկող դատախազին»,- ասաց Արթուր Դավթյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: