ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի կենտրոնում հուլիսի 27-ին տեղի է ունեցել չհամաձայնեցված ակցիա, որին մասնակցում է շուրջ 3500 մարդ: Բողոքի ակցիայի կազմակերպիչները պահանջում են Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունների անկախ թեկնածուների գրանցում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին: Մեկ այլ լրատվականի՝ meduza.io -ի փոխանցմամբ էլ Մոսկվայի կենտրոնում բողոքի ցույցի ժամանակ բերման է ենթարկվել 435 մարդ:

