15.000 կտորանոց խճանկարն ամբողջացավ. գյումրեցի առնվազն երկու անօթևան ընտանիք տնակից նոր բնակարան կտեղափոխվի

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի՝ գյումրեցի անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովելու նախաձեռնությունը, որը մեկնարկել էր հուլիսի 29-ից, հաջողությամբ ավարտվեց։

Հիմնադրամը, հիշեցնենք, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանի՝ «Իմ հոգու տուն, Գյումրի» շարքի կտավներից մեկը վերածել էր 15.000 կտորանոց խճանկարի, որի ամեն կտորը հնարավոր էր գնել 1000 դրամով ու օգնել գյումրեցի անօթևաններին՝ բնակարան ունենալ: Ինչպես և նախատեսվում էր՝ խճանկարն ամբողջացավ սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Անկախության օրը։ Խճանկարի կտորների վաճառքից ստացված 15 մլն դրամը հավաքված է, մնացել են միայն մի քանի փոխանցումներ։

«Մի քանի փոխանցումներ ունենք, այսօր կամ մաքսիմում վաղը կլինի, որովհետև միջազգային փոխանցումներ են, նաև՝ օնլայն գնումների: Մեկ հոգի էլ 200.000 դրամ պիտի փոխանցի։ Սպասում ենք GG ռեյսի գումարի փոխանցմանը, պայմանավորվել ենք, որ պետք է փոխանցվի նաև ԱՄՆ-ում կատարված ռեյսի գումարը։  GG-ի տնօրինությունն ասել էր նաև, որ Հայաստանում հավաքված գումարն իր կողմից պետք է կրկնապատկի և նվիրաբերի հիմնադրամին»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Գևորգ Գրիգորյանը։

Հոկտեմբերի առաջին կեսին հիմադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ է անցկացնելու, այդ ժամանակ էլ կորոշվի, թե որ անօթևան ընտանիքները կճանաչվեն շահառու և քանի բնակարան կգնվի։ Միայն խճանկարի կտորների վաճառքից ստացված գումարով նախատեսվում է առնվազն երկու բնակարան գնել։

«Ամենը կախված է շահառուների ցանկից։ Եթե բազմանդամ ընտանիքներ կլինեն, որտեղ անչափահասները շատ են՝ 3-4, պարզ է, որ 2 կամ 3 սենյականոց բնակարան պիտի գնենք։ Բայց եթե մարդկանց թիվը քիչ եղավ, 3 բնակարան լինի՝ մեկական բնակարան՝ մեկ, երկու և երեք սենյականոց: Կախված է խորհրդի որոշումից, թե ում կընտրենք որպես ծրագրի շահառու»,- նշեց հիմնադրամի տնօրենը։

Ի դեպ՝ շահառու ընտանիքներ կարող են լինել ոչ միայն երկրաշարժից անօթևան մնացածները, այլև տնակներում բնակվող բազմազավակ, սոցիալապես վատ պայմաններում ապրողները։

«Այսօր մեր շահառուների մեջ կան մարդիկ, որ ռեալ կարիք ունեն բնակարանի: Նրանք ոչ թե բնակարաններ են ստացել պետությունից ու վաճառել, այլ անօթևան են, բայց երկրաշարժի ժամանակ չեն կորցրել տունը»,- նշեց Գևորգ Գրիգորյանը։

Ի սկզբանե նախատեսված էր նաև նկարի ամբողջական վաճառք կամ աճուրդ, որից ստացված գումարը ևս ուղղվելու է բնակարանների գնմանը: Այս հարցը նույնպես կքննարկվի հոգաբարձուների խորհրդի նիստում:

«Այս պահին առաջարկ ենք ստացել, որ նկարը 15 մլն դրամով վաճառենք, բայց հիմա խորհրդով պիտի հաստատվի՝ վաճառո՞ւմ ենք նկարը, թե՞ հանում ենք աճուրդի, աճուրդը բա՞ց, թե՞ փակ ենք անելու, անցկացվելու է Գյումրիո՞ւմ, թե՞ Երևանում»,- պարզաբանեց տնօրենը։

Նշենք, որ նախաձեռնությանն առաջինը միացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ գնելով առաջին տասը կտորները։ Խճանկարի վերջին կտորը ևս վարչապետը պիտի տեղադրեր սեպտեմբերի 21-ին, սակայն ԱՄՆ մեկնելու պատճառով չի հասցրել:

Էմմա Չոբանյան