Ֆրանսիայի ԱԳՆ․ ԵՄ-ը ցանկանում է մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Եվրամիության երկրներն արտահայտել են պատրաստակամություն մասնակցելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր առաջիկա բանակցություններին, սակայն միայն այն պայմանով, որ Ռուսաստանը նախապես համաձայնի հրադադարի: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարրոն France Inter ռադիոկայանի եթերում։

Բարրոյի խոսքերով՝ Կիևի և նրա դաշնակիցների՝ մայիսի 12-ից 30-օրյա հրադադար սահմանելու կոչն է դրդել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «քայլ անել ճիշտ ուղղությամբ», նկատի ունենալով Պուտինի առաջարկը։

Սակայն Ֆրանսիայի արտգործնախարարը շեշտել է, որ հրադադարը բանակցությունների սկսման անհրաժեշտ պայման է։

«Մենք չենք վարում բանակցություններ ռմբակոծությունների ու անօդաչու թռչող սարքերի տակ։ Վերջին անգամ մենք դա արեցինք 2022 թվականին Ստամբուլում, ինչը ավարտվեց ձախողմամբ», — նշել է Բարրոն։

Ֆրանսիացի նախարարի խոսքերով՝ եվրոպացիներն ու ամերիկացիները պատրաստ են ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա, եթե նա չհամաձայնի հրադադարի։ Մասնավորապես, Բարրոն սպառնացել է Ռուսաստանի դեմ լայնածավալ պատժամիջոցներով, որոնք կարող են «կործանարար ազդեցություն» ունենալ ռուսական տնտեսության վրա։

Միևնույն ժամանակ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը պնդում է Ուկրաինայի հետ բանակցությունների անցկացման վրա Ստամբուլում՝ մինչև հնարավոր երկարաժամկետ հրադադարի հաստատումը։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անցած գիշեր առաջարկել է Ուկրաինային մայիսի 15-ին Ստամբուլում ուղիղ բանակցություններ անցկացնել՝ առանց նախապայմանների՝ «հակամարտության պատճառները վերացնելու, և պատմական հեռանկարում երկարաժամկետ, ամուր խաղաղություն հաստատելու» նպատակով։ Այս կերպ նա արձագանքել է Ուկրաինայի և չորս եվրոպական երկրների կողմից մայիսի 12-ից 30-օրյա հրադադարի առաջարկին, թեև այն բացահայտ չի մեկնաբանել։

Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ Ռուսաստանը պնդում է նախ Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցությունների անցկացման անհրաժեշտությունը՝ մինչև երկարաժամկետ հրադադարի հնարավոր հաստատումը։

Կիևում մերժել են ցանկացած բանակցություն ագրեսոր երկրի հետ՝ մինչև լիակատար, երկարաժամկետ և վստահելի հրադադար։