«Ես Պուտինին կսպասեմ հինգշաբթի օրը՝ Թուրքիայում»․ Վլադիմիր Զելենսկի

Լուրեր

07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն ու Ադրբեջանը գործարկել են ԹՐԻՓՓ-ի եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերը
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն գրառման, որ Ուկրաինան պետք է մայիսի 15-ին Թուրքիայում բանակցություններ վարի առանց նախնական հրադադարի, ասել է, որ նրանք դեռևս սպասում են մայիսի 12-ից սկսած լիակատար հրադադարի, և ինքը անձամբ է Պուտինին սպասելու Թուրքիայում։

«Մենք վաղվանից հրադադար ենք ակնկալում՝ ամբողջական և երկարատև, որը կապահովի դիվանագիտության համար անհրաժեշտ հիմքը։ Սպանությունները հետաձգելու իմաստ չկա։

Եվ ես Պուտինին կսպասեմ հինգշաբթի օրը՝ Թուրքիայում։ Անձամբ եմ այնտեղ լինելու։ Հուսով եմ, որ այս անգամ ռուսները չեն փնտրի պատճառներ, թե ինչու չեն կարող»,-նշել է Զելենսկին։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անցած գիշեր առաջարկել է Ուկրաինային մայիսի 15-ին Ստամբուլում ուղիղ բանակցություններ անցկացնել՝ առանց նախապայմանների՝ «հակամարտության պատճառները վերացնելու, և պատմական հեռանկարում երկարաժամկետ, ամուր խաղաղություն հաստատելու» նպատակով։ Այս կերպ նա արձագանքել է Ուկրաինայի և չորս եվրոպական երկրների կողմից մայիսի 12-ից 30-օրյա հրադադարի առաջարկին, թեև այն բացահայտ չի մեկնաբանել։

Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ Ռուսաստանը պնդում է նախ Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցությունների անցկացման անհրաժեշտությունը՝ մինչև երկարաժամկետ հրադադարի հնարավոր հաստատումը։

Թրամփն էլ հայտարարել է, որ Ուկրաինան պետք է անհապաղ համաձայնվի ՌԴ-ի՝ հանդիպմա վերաբերյալ առաջարկին։

«Ուկրաինան պետք է անհապաղ համաձայնվի դրան: Առնվազն նրանք կկարողանան որոշել, թե արդյոք հնարավոր է համաձայնություն, իսկ եթե ոչ, ապա եվրոպացի առաջնորդները և ԱՄՆ-ը կիմանան, թե ինչպիսին է իրադրությունը և կարող են համապատասխանաբար գործել:

Ես սկսում եմ կասկածել, որ Ուկրաինան գործարքի կգնա Պուտինի հետ, որը չափազանց զբաղված է Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակը տոնելով, որում հնարավոր չէր հաղթել (ընդհանրապես հնարավոր չէր) առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների։ ՍԿՍՈՒՄ ԵՆՔ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ, ՀԵՆՑ ՀԻՄԱ՛» – նշել է ԱՄՆ նախագահը: