Մերցը կոչ է արել Պուտինին դադարեցնել կրակը մայիսի 12-ից սկսած․ «Սկզբում զենքը պետք է լռի»

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը այսօր՝ մայիսի 11-ին, կոչ է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին համաձայնվել մայիսի 12-ից կրակի դադարեցման հետ, փոխանցում է DW-ն։

«Եթե ռուսական կողմը հիմա պատրաստակամություն է ցուցաբերում բանակցությունների, դա լավ նշան է։ Սակայն դա ակնհայտորեն բավարար չէ»,-հայտարարել է Մերցը։

Գերմանիայի կանցլերի խոսքով՝ Մոսկվայի համաձայնությունը «լռության ռեժիմին» միակ ճանապարհն է իրական բանակցությունների հնարավորությունը ստեղծելու համար․ «Սկզբում զենքը պետք է լռի, և միայն դրանից հետո կարելի է բանակցություններ սկսել»։

Ավելի վաղ նման հայտարարություն էր արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա անընդունելի էր համարել իրավիճակը, երբ ուկրաինացիները բանակցություններ վարեն, մինչդեռ նրանց շարունակում են ռմբակոծել։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անցած գիշեր առաջարկել է Ուկրաինային մայիսի 15-ին Ստամբուլում ուղիղ բանակցություններ անցկացնել՝ առանց նախապայմանների՝ «հակամարտության պատճառները վերացնելու, և պատմական հեռանկարում երկարաժամկետ, ամուր խաղաղություն հաստատելու» նպատակով։ Այս կերպ նա արձագանքել է Ուկրաինայի և չորս եվրոպական երկրների կողմից մայիսի 12-ից 30-օրյա հրադադարի առաջարկին, թեև այն բացահայտ չի մեկնաբանել։

Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ Ռուսաստանը պնդում է նախ Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցությունների անցկացման անհրաժեշտությունը՝ մինչև երկարաժամկետ հրադադարի հնարավոր հաստատումը։

Կիևում մերժել են ցանկացած բանակցություն ագրեսոր երկրի հետ՝ մինչև լիակատար, երկարաժամկետ և վստահելի հրադադար։