Հուլիսի 31-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը ոստիկանության Արարատի մարզային վարչության ու ենթակա բաժինների անձնակազմին է ներկայացրել ստորաբաժանման նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Հրաչ Խոստեղյանին: Վալերիյ Օսիպյանը նախ շնորհակալություն է հայտնել վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանին` նշելով, որ նրա ղեկավարությամբ ոստիկանության Արարատի մարզային վարչությունն ունեցել է բազում ձեռքբերումներ: Ոստիկանության պետը համոզմունք է …

