ԱԱԾ-ի և բանակի ստորաբաժանումները բարձր պատրաստվածություն ունեն հակաահաբեկչության կազմակերպվածության հարցերում․ ԱԱԾ տնօրենի ԺՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Այս օրերին Հայաստանում անցկացվեցին ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմիններին և հատուկ ծառայությունների համատեղ «Արարատ-Անտիտեռոր-2019» հակաահաբեկչական վարժանքի եզրափակիչ փուլերը։

ՀՀ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը նշեց, որ վարժանքի ընթացքում մշակվել և իրականացվել են համագործակցության երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի իրավասու մարմինների փոխգործակցության ալգորիթմերը՝ էներգետիկ համալիրի օբյեկտներում ահաբեկչական գործողությունների նախապատրաստական նախանշանների հայտնաբերման և կանխման ուղղությամբ։

ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը զեկուցեց, որ հակաահաբեկչական գործողությունների կառավարման հանրապետական օպերատիվ շտաբի ղեկավարությամբ լուծվել են հակաահաբեկչական միջոցառումների անցկացման պայմաններում ուժերի և միջոցների պլանավորման, ինչպես նաև՝ մարմինների և ստորաբաժանումների կայուն և շարունակական կառավարմանը վերաբերող խնդիրներ։

Ահաբեկչական ուղղվածությոան ապօրինի զինված կազմավորումների շրջափակմանը և ոչնչացմանն ու իրադրության կայունացմանն ուղղված հատուկ գործողությանը մասնակցելու նպատակով Հակաահաբեկչական գործողության կառավարման հանրապետական շտաբը ներգրավել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի, Զինված ուժերի և Ոստիկանության ուժերն ու միջոցները։ Ահաբեկչական գործողության հետևանքների վերացման նպատակով ներգրավվել են ԱԻՆ ստորաբաժանումները։

Վարժանքն անցկացվեց «Բաղրամյան» զորավարժարանում։