Կառավարությունն այսօրվա՝ օգոստոսի 1-ի նիստում, ընդունեց որոշման նախագիծ, որով նախատեսվում է Արարատյան մաքսատունը Երևանից տեղափոխել Գյումրի: Նախագծով առաջարկվում է Գյումրիում պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող 21.5 հեկտար մակերեսով տարածքը տրամադրել մաքսատան կառուցմանը և ներդնել 181 միլիոն դրամ։ Նախատեսված գումարը կհատկացնի Կառավարությունը։ «Սպասվում է մեքենաների ներկրման աննախադեպ մեծ ծավալ ԵՏՄ անդամ չհանդիսացող պետություններից, այդ պատճառով շատ …

