ՀՀ վարչապետի համապատասխան որոշումներով Գարեգին Բաղրամյանը նշանակվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալ, Գեղամ Գևորգյանը՝ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ, իսկ Գաբրիել Ղազարյանը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ: ՀՀ վարչապետի որոշումները՝ e-gov.am կայքում: