«Արցախի հարցով բանակցային գործընթացը շրջապտույտի մեջ է». Սուրեն Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հետ

-Պարո՛ն Սարգսյան, ինչպե՞ս կարելի է գնահատել Նիկոլ Փաշինյանի ամերիկյան այցը։

-Սկսենք նրանից, որ այցն ամերիկյան չէր։ Այո՛, վարչապետը Միացյալ Նահանգներում էր, բայց օրակարգը երկկողմ չէր: Վարչապետի այցը երկու նպատակ ուներ՝ հայ համայնքի հետ հանդիպում Կալիֆորնիայում և Նյու Յորքում, ինչպես նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում ելույթ։ Այս առումով այցն ամերիկյան չէր։ Եթե սկսենք ամենասկզբից, շատ վաղուց Կալիֆորնիայի հայությունը սպասում էր վարչապետի այցին, որովհետև Լոս Անջելեսի հայությունը ամենաակտիվ մասնակցությունն ունեցավ այն իրադարձություններին, որոնք տեղի ունեցան անցյալ տարի։ Եթե անդրադառնանք վարչապետի կալիֆորնիական ելույթին, հնչեցին մի քանի կարևոր թեզեր, որոնք նոր չէին, բայց հնչում էին նոր Հայաստանի նոր առաջնորդի շուրթերից։ Դա հայրենադարձության հարցն էր, երկրորդը՝ ներդրումները, քանի որ կալիֆորնիական համայնքն ամենամեծն է, ամենաազդեցիկը և ամենահարուստը։ Նախորդները նույնպես խոսել էին հայրենադարձությունից և ներդրումներից։ Նոր բան չէր ասվածը, բայց կոչը նոր Հայաստանից էր։ Ժամանակը ցույց կտա, թե ինչքանով էր էֆեկտիվ կոչը: Արդյո՞ք մեր հայրենակիցները պատրաստ են վերադառնալ նոր Հայաստան, որովհետև նրանք գնացել էին նախկին Հայաստանից։ Այն բացասական երևույթներից, որոնցից նրանք փախել էին՝ կոռուպցիան, անարդարությունը, եթե համարենք, որ դրանք վերացված են, օբյեկտիվ պայմաններ կան, որ հայրենադարձություն լինի։ Կար նաև մի կարևոր դրույթ, որի մասին Փաշինյանը, իհարկե, ուղիղ չասաց, բայց գաղափարն այն էր, որ այլևս պետք չէ Սփյուռքի և Հայաստանի համար առաջնահերթություն դարձնել ցեղասպանության ճանաչումը, այլ Հայաստանի հզորացումը։ Ես սրա տակ կառանձնացնեի նաև Հայաստանի անվտանգության ապահովումը, բոլորը հասկանում են, որ առանց անվտանգության ձևավորման՝ տնտեսական հզորացում չի լինելու։ Փաշինյանը սա ներկայացրեց զգուշորեն և փաթեթավորված։

-Առայժմ չեն սպասվում հայ-ամերիկյան բարձրաստիճան հանդիպումներ։ Զոհրաբ Մնացականյանը լրագրողներին ասել էր՝ կլինի։ Դուք նկատել էիք, որ քանի դեռ կարևոր բան չկա ասելու ամերիկացիներին, չի լինելու։ Մենք կարևոր ի՞նչ պիտի ունենանք ասելու ամերիկացիներին։

-Գիտեք՝ իրականում իմ և արտգործնախարարի ասածները տարբեր չեն։ Պարոն Մնացականյանն ի՞նչ ասաց՝ ես վստահ եմ, որ եթե մենք ասելու բան ունենանք, մեզ պետք լինի ուղիղ ասել դա պետքարտուղարին, ես կզանգեմ նրան, վարչապետն էլ կզանգի Թրամփին։ Ես էլ եմ նույնն ասում. եթե ասելու բան ունենանք, հանդիպումներ կլինեն, երկկողմ այցելություններ կլինեն, գուցե նաև Հայաստան կլինի այցելություն։ Հիմա մենք ի՞նչ կարևոր, օրակարգային բան ունենք ասելու ԱՄՆ-ին, օրակարգային, որոնց շուրջ կարող ենք լուրջ քննարկումներ ունենալ, ի՞նչ հարցեր, խնդիրներ, նախաձեռնություններ կան, որոնց շուրջ ԱՄՆ նախագահն ու վարչապետը կնստեն և կխոսեն։ Երբ դրանք կլինեն, կլինեն նաև հանդիպումներ։

-Վերադառնանք Նիկոլ Փաշինյանի այցին։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից խոսելով ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին՝ նա ասել է. «Ես հանդես եկա հայտարարությամբ, որ ԼՂ խնդրի ցանկացած լուծում պետք է հանդուրժելի լինի Հայաստանի, Ադրբեջանի և ԼՂ ժողովուրդների համար։ Առաջ ընթանալու համար ես նման հայտարարություն ակնկալում էի նաև Ադրբեջանից։ Այնուամենայնիվ, Ադրբեջանի բարձրագույն իշխանությունները մնացին իրենց դիրքորոշմանը՝ ձգտելով ղարաբաղյան հարցի այնպիսի լուծման, որը ընդունելի կլինի միայն Ադրբեջանի ժողովրդի համար»։ Սա ի՞նչ է նշանակում՝ ինչի՞ շուրջ պետք է լինեն բանակցությունները, որ Ադրբեջանը համաձայնվի Փաշինյանի դիրքորոշման հետ։

-Նախ՝ ես չեմ կարծում, որ Ադրբեջանը համաձայնություն է տալու այս ձևակերպմանը։ Այս ձևակերպումը նոր չէ, վարչապետը սրա մասին խոսել է և Ադրբեջանի իր գործընկերոջն առաջարկել է, որ այս ձևակերպումն ընդունի։ Բայց ես կարծում եմ, որ դա անհնար է, որովհետև ադրբեջանական իշխանությունները բացարձակ ցանկություն չունեն որևէ այլ ձևաչափի, քան Արցախի խնդրի կարգավորումը բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Սա ի՞նչ է նշանակում, ինքներս մեզ հետ անկեղծ լինենք։ Կարծում եմ, որ մենք կարող ենք ֆիքսել, որ բանակցային գործընթացը շրջապտույտի մեջ է: Ի՞նչ առումով: Բոլորս հասկանում ենք, որ ամեն հարցի շուրջ կարող են լինել պայմանավորվածություններ։ Ենթադրենք՝ տարածքների վերադարձ, սահմանների բացում, կոմունիկացիաներ և այլն։ Բայց ամենակարևոր հարցի շուրջ Հայաստանը և Ադրբեջանը երբևէ չեն գնալու զիջումների։ Ամենակարևոր հարցն Արցախի կարգավիճակն է։

-Մեկ ներքաղաքական հարց: Գիտեք, որ հակամարտություն կա վարչապետի և ԱԱԾ նախկին տնօրենի միջև։ Արթուր Վանեցյանը սպառնացել է, որ կխոսի առանց երկար մտածելու։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ պետք է ունենա ասելու Արթուր Վանեցյանը վարչապետի մասին, եթե հաշվի առնենք, որ դրանք պետական գաղտնիք չեն։

-Նա պետական գաղտնիքներ չի հրապարակի։ Եթե ինչ-որ բան ունենա ասելու, ապա դրանք պետք է լինեն ինչ-որ հանձնարարականներ, կոնկրետ ուղղություններում աշխատելու կամ չաշխատելու ցուցումներ…

-… որոնք նրան դատապարտելի են թվացել։

– Որոնք նրան դատապարտելի են թվացել և որոնց արդյունքում մենք ունենք այն իրավիճակը, որ ունենք։ Ես հեռու եմ այն մտքից, որ Վանեցյանը կհրապարակի ինչ-որ պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություն։ Կարծում եմ, միգուցե, նրա քաղաքական գործունեությունը նոր է սկսվում, բայց ես վստահ եմ, որ նա չի գնա ինչ-որ քայլերի, որոնք կվնասեն ՀՀ պետական անվտանգությանը, վարչապետն էլ չի գնա։ Ինչ-որ կարմիր գիծ կա, որ չեն անցնի ո՛չ Վանեցյանը, ո՛չ էլ Փաշինյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան