ԱԱԾ-ն և բանակը ոչնչացրին սահմանը ճեղքած ահաբեկչական խմբերը․ զորավարժություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Ազգային անվտանգության ծառայության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ահաբեկչական ուղղվածության ապօրինի զինված կազմավորումների շրջափակմանը և ոչնչացմանն ու իրադրության կայունացմանն ուղղված հատուկ գործողությանը մասնակցելու նպատակով հակաահաբեկչական գործողության (ՀԱԳ) կառավարման հանրապետական շտաբը ներգրավել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի, Զինված ուժերի և Ոստիկանության ուժերն ու միջոցները:

Ահաբեկչական գործողության հետևանքների վերացման նպատակով ներգրավվել են հանրապետության ԱԻՆ ստորաբաժանումները: Վարժանքի մտահղացմամբ՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տարածքում ՀԱԳ անցկացնելուց հետո հանրապետական օպերատիվ շտաբը ստանում է տեղեկություն առ այն, որ ահաբեկիչների առանձին խմբեր, ճեղքում կատարելով պետական սահմանով, փորձում են լքել Հայաստանի տարածքը:

Միաժամանակ այն զինյալները, որոնք պահպանել են մարտունակությունը և չեն հասցրել դուրս գալ դեպի սահման, գրավում են բնակավայրը՝ մտադրություն ունենալով տեղի բնակչության քողի տակ ապահովել անարգել նահանջը հանրապետության տարածքից: ՀՀ ուժային գերատեսչությունների ստորաբաժանումների գործողությունների մշակումը ՀՀ ԶՈւ «Բաղրամյան» զորավարժարանում իրականացվել է մի քանի դրվագներով՝ 1-ին դրվագ՝ գումարտակային մարտավարական խմբի ուժերով ապօրինի զինված կազմավորումների որոնում և ոչնչացում (Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությամբ). 2-րդ դրվագ՝ ՀՀ ԶՈւ և ոստիկանության ստորաբաժանումների կողմից ահաբեկիչների գրաված բնակավայրի ազատագրմանն ուղղված համատեղ մարտական գործողությունների անցկացում. 3-րդ դրվագ՝ Ոստիկանության «Լեոպարդ» հատուկ ստորաբաժանման ուժերով առանձին շենքում զինյալների խմբի ոչնչացում և պատանդների ազատագրում. 4-րդ դրվագ՝ բնակավայրում իրադրության կայունացում և ահաբեկչական ներգործության հետևանքների վերացում (Հայաստանի Հանրապետության ԱԻՆ և ոստիկանության ստորաբաժանումների մասնակցությամբ). 5-րդ դրվագ՝ խոշոր ապօրինի զինված կազմավորման (ԱԶԿ) ոչնչացմանն ուղղված մարտական գործողությունների անցկացում (ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցությամբ՝ մարտական հրաձգության անցկացմամբ). 6-րդ դրվագ՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումների ուժերով ԱԶԿ փոքր խմբերի ոչնչացում:

Զորաշարժում ընդհանուր առմամբ ներգրավված են եղել ՀՀ ԶՈւ, ԱԱԾ, ԱԻՆ և Ոստիկանության շուրջ երկու հազար զինծառայողներ: ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների «Արարատ-Անտիտեռոր-2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքը անցկացվել է երեք փուլով՝ ԱՊՀ ՀԱԿ համակարգմամբ և ուղղված էր Համագործակցության երկրների անվտանգության մարմինների, հատուկ ծառայությունների և այլ ուժային կառույցների պատրաստվածության բարձրացմանը՝ ահաբեկչական մարտահրավերներին և սպառնալիքներին համատեղ հակազդելու նպատակով: Վարժանքին մասնակցել են ԱՊՀ յոթ պետությունների (Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի) հատուկ ծառայությունները: